Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկա օրերի չվերթների ցանկը

06.07.2020 21:21
1134

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում, որ ընթացիկ տարվա հուլիսի 7-ին կիրականացվի Վորոնեժ-Երևան չվերթը «Aircompany Armenia» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:20): «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ներկայացրել է նաև առաջիկա օրերի չվերթներ:

Մասնավորապես, հուլիսի 7-ին կիրականացվի Երևան-Մոսկվա չվերթը «Ural» ավիաընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 16:45): Նույն օրը կիրականացվի Երևան-Կրասնոդար չվերթը «Ural» ավիաընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 16:25):

Հուլիսի 8-ին նախատեսված է Կիև-Երևան-Կիև չվերթը «SKYUP» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 18:50, Երևանից մեկնում ժամը 19:45): Այդ օրը  Մոսկվա-Երևան չվերթ կիրականացնի «Red Wings» ավիաընկերությունը (ժամանում 21:40):

Հուլիսի 8-ին, 9-ին և 11-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Հուլիսի 9-ին նախատեսված է Միներալնիե Վոդի-Երևան չվերթը «Aircompany Armenia» ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան 15:00):

Հուլիսի 10-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չվերթը «Aircompany Armenia» ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան 14:00): Նույն օրը կիրականացվի նաև Կրասնոդար-Երևան չվերթը «Aircompany Armenia» ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան 19:45):

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումն օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34