Դավիթ Ղուլունցի հիվանդության մասին լուրը չափազանցված է, իսկ նրա գլխավորած թիմը ընտրության է գնում հաղթելու վճռականությամբ

14.10.2021 16:12
4296

Մայրաքաղաքային լրատվամիջոցներից մեկն այսօր տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե իբր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Տեղ համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Ղուլունցն օրերս ինֆարկտ է ստացել:

Քիչ առաջ «Սյունյաց երկրի» խմբագրություն զանգահարած Սասուն Ղուլունցը, ով համայնքապետի թեկնածուի հարազատ եղբայրն է, տեղեկացրեց, որ  Դավիթ Ղուլունցի վերաբերյալ տարածված տեղեկատվությունն անբարո սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը:

 Դավիթ Ղուլունցի մոտ օրեր առաջ նկատվել են կորոնավիրուսի ախտանշաններ,  ինչը, շնորհիվ նրա առողջ օրգանիզմի, հաղթահարվում է հաջողությամբ:

Սասուն Ղուլունցը տեղեկացրեց նաեւ, որ թեթեւակի հիվանդությունը չի կարող պատճառ դառնալ  ներկայումս հաջողությամբ ընթացող  ընտրապայքարից դուրս գալու համար:

-Տեղ համայնքում  նախընտրական քարոզարշավը շարունակվում է ավելի մեծ արդյունավետությամբ եւ հետեւողականությամբ, եւ հանրության մեջ իշխող տրամադրությունները վկայում են, որ Դավիթ Ղուլունցի գլխավորած նախընտրական թիմը հոկտեմբերի 17-ին արժանանալու է Տեղ համայնքի ընտրողների մեծամասնության վստահությանը, -ասաց Սասուն Ղուլունցը:

Վերջինս ապատեղեկատվություն համարեց տվյալ լրատվամիջոցի հաղորդած մեկ այլ տեղեկատվություն եւս,  թե իբր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը Տեղ համայնքում ղեկավարում է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:

-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը շարունակվում է նախընտրական ցուցակի մյուս բոլոր անդամների ակտիվ մասնակցությամբ, իսկ Սյունիքի մարզպետը, որքան տեղեկացված եմ , վերջին օրերին  հայրենի Տեղ գյուղ չի այցելել, քանզի զբաղված է Սյունիքի մարզի տարածքային իշխանությանն առնչվող առավել կարեւոր գործերով, -հավելեց Սասուն Ղուլունցը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40