Դավիթ Մաթեւոսյան. նվիրվածություն մինչեւ վերջ

22.03.2025 10:54
1122

Այսօր՝ մարտի 22-ին, Արցախյան 44-օրյա գոյամարտի մասնակից, հերոս Դավիթ Ղևոնդի Մաթևոսյանի ծննդյան օրն է։

Դավիթ Մաթևոսյանը ծնվել է 1960 թվականի մարտի 22-ին Մեղրիի շրջանի Կարճևան գյուղում։ Դեռ պատանեկության տարիներից աչքի էր ընկնում պատասխանատվությամբ ու աշխատասիրությամբ։ Ավարտելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ ստացավ ինժեներ-հիդրոտեխնիկի մասնագիտացում։

Կյանքի ուղին նրան տարավ պետական ու ռազմական կառույցներ։ 1980-ականներից մինչև 1990-ականները նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ լինելով թե՛ ինժեներ, թե՛ ղեկավար։ 1991-1995 թվականներին Մեղրիի ՆԳ բաժնի պետն էր, այնուհետև ընտրվեց ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ 1996-1998 թվականներին եղել է Սյունիքի փոխմարզպետ։

Դավիթ Մաթևոսյանի հայրենասիրությունն արտահայտվում էր ոչ միայն խոսքով, այլև գործով։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին նա կանգնեց հայրենի հողի պաշտպանության առաջնագծում։

2020 թվականի պատերազմը ևս նրան անտարբեր չթողեց ։ Սեպտեմբերի 27-ից հետո վերադարձավ Մեղրի և անմիջապես ներգրավվեց սահմանների պաշտպանության կազմակերպման աշխատանքներում։ Նա գիտեր, որ հարավային ուղղությունը ևս կարող էր դառնալ թիրախ, ուստի ամեն ինչ արեց՝ Մեղրիի պաշտպանությունն ամրապնդելու համար։

Հոկտեմբերի 22-ին, մարտական առաջադրանք կատարելու ժամանակ, նա զոհվեց թշնամու անօդաչու սարքի հարվածից։

Այսօր նրա անունը հիշում են որպես քաջարի հայրենասերի, ով մինչև կյանքի վերջին վայրկյանը նվիրված մնաց հայրենիքին։ Դավիթ Մաթևոսյանը հուղարկավորվել է Եռաբլուր պանթեոնում:

Այսօր Մեղրի համայնքը, ի դեմս իր բնակիչների, խորին ցավակցություն է հայտնում նրա ընտանիքին, հարազատներին ու զինակից ընկերներին։ Խոնարհվում ենք նրա հիշատակի առաջ ու խոստանում՝ նրա հայրենասիրության ու նվիրումի օրինակն ապրելու է մեզանից յուրաքանչյուրի մեջ։

Մեղրիի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40