Թշնամական երկրի հետ 62 կմ սահման ունեցող Տեղ համայնքից որևէ մեկը սեպտեմբերի 13-14-ին չհեռացավ իր բնակավայրից

19.09.2022 10:54
4357

Այդ մասին մեզ տեղեկացրեց Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը:

- Միայն  ստիպելով, խնդրելով՝ մանկահասակ երեխաներին ենք Խոզնավարից, Վաղատուրից և Խնածախից ժամանակավորապես հանել, - ասաց համայնքապետը:

Համայնքի  գյուղերում իշխող մարտական տրամադրությանը, սեփական հող ու ջրին տեր կանգնելու մարդկանց վճռականությանն ականատես եղանք ինքներս՝ սեպտեմբերի 17-18-ին այցելելով այդ բնակավայրեր:

Դավիթ Ղուլունցը մեծ ափսոսանք է հայտնում համագյուղացի Արսեն Վարդանյան զինվորի մահվան կապակցությամբ, նաև մտահոգություն հայտնում համագյուղացի Արթուր Մարությանի առողջական ծանր վիճակի առնչությամբ, ով ադրբեջանական ագրեսիայի ժամանակ իր անասուններն էր պահում Գորհայքի ամառային արոտավայրերում՝ Ջերմուկի դիմաց, և վիրավորվեց թշնամական գնդակից...

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական ագրեսիայի ուղղություններից մեկն էլ Խոզնավար-Սև լիճ պաշտպանական գիծն էր, բայց թշնամին լուրջ դիմադրության հանդիպեց:

Ոտքի էին հանվել նաև համայնքի ինքնապաշտպանական ջոկատները, որոնք նախապես  մարտական պատրաստություն էին անցել և ռազմական գործողություններին մասնակցելու կարողություն ունեին:

- Մինչև 70 տարեկան բոլոր բնակիչները ոտքի վրա էին, - պատմում է Դավիթ Ղուլունցը:

Այդ բոլորով հանդերձ՝ սահմանի տվյալ հատվածում նույնպես իրավիճակը մնում է լարված ու անորոշ, ինչը սահմանապահ համայնքից զգոնություն է պահանջում:

Հրադադար կոչվածն էլ շատ փխրուն է. սեպտեմբերի լույս 17-ի գիշերը՝ ժամը 1.30-ից մինչև 3-ը թշնամին հրազենային կրակ է բացել Խնածախի և Տեղի միջև ընկած Անդրու քարեր անվանյալ վայրի ուղղությամբ: Եվ միայն համարժեք պատասխան ստանալուց հետո է ագրեսորը լռել:

Դա ևս մեկ անգամ նշանակում է, որ հրադադարը ցանկացած պահի կարող է խախտվել:

Համայնքի ավելի փորձառու բնակիչներն էլ հիշում են դարերով ձևավորված ճշմարտությունը՝ թուրք-ազերին միայն ուժից է վախենում, թուրք-ազերին հրադադարի է գնում միայն այն ժամանակ, երբ սեփական ուժի վրա վստահ չի լինում:

Դավիթ Ղուլունցը հավաստիացնում է նաև, որ համայնքի ինքնապաշտպանական ջոկատները սերտ համագործակցության մեջ են բանակային ուժերի հետ և պատրաստ են ցանկացած պահի լծվել հայրենի եզերքի պաշտպանությանը, եթե թուրքը հանդգնի նորից գրոհել համայնքի գյուղերի ուղղությամբ...

Չնայած այդ ամենին, Տեղ համայնքը նույնպես ունի բազմաթիվ մտահոգություններ և խնդիրներ սահմանի անվտանգությունն ըստ պատշաճի ապահովելու առումով: Եվ, որքանով տեղեկացանք, համայնքի պատասխանատուները ձգտում են այդ խնդիրները լուծել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների աջակցությամբ, ովքեր վերջին օրերին քանիցս եղել են համայնքի բնակավայրերում:

Սամվել Ալեքսանյան

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17

ԹՐԻՓՓ․ Հայաստանը ստանում է իր աշխարհագրությունը տնօրինելու իրավունք

21.10.2026 16:07

TRIPP-ի բաժնեմասերի 26%-ը կպատկանի Հայաստանին, 74%-ը՝ ԱՄՆ-ին․ Միրզոյան

21.10.2026 15:13

Ո՞վ է ասում, որ սահմանազատման պրոցես չունենք, ունենք, առաջիկայում կտեսնեք. Արարատ Միրզոյան

21.10.2026 15:04

В Иваново освятили новую армянскую церковь

21.10.2026 14:58

Մեծարվեց հայրենի եզերքի նվիրյալը

21.10.2026 14:32

Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է սկսել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆի հետ

21.10.2026 14:15

Ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման. հայտարարություն

21.10.2026 12:42

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

21.10.2026 12:05

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը

21.10.2026 11:30