Դավիթ Տոնոյանն առաջարկում է իր եւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ անցկացնել

25.04.2023 20:11
1045

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարությունը է տարածել՝ նշելով, որ բացառում է մասնակցությունը ԱԺ ՔՀ աշխատանքներին: Նա առաջարկ է ներկայացրել․

«Հաշվի առնելով ԱԺ Քննիչ հանձնաժողովի (ՔՀ) նախագահի հայտարարությունը` հանձնաժողովի աշխատանքին իմ մասնակցության «վերապահման» վերաբերյալ, ինչպես նաեւ լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցադրումները, ներկայացնում եմ մոտեցումներս ՔՀ գործունեության եւ իմ մասնակցության վերաբերյալ:

Իրավունքներիս եւ ազատություններիս անհեթեթ մեղադրանքով սահմանափակված լինելու պայմաններում եւ անձնապես, եւ իրավական առումով բացառում եմ մասնակցությունս ԱԺ ՔՀ աշխատանքներին:

Պատճառներից կարեւորագույնն այն է, որ 44-օրյա ռազմական գործողություններին վերաբերող, դրանց նախորդող, ինչպես նաեւ հաջորդող տեղեկատվությունը դասակարգված է, որին չեմ կարող տիրապետել անհիմն և ապօրինի կալանքի պատճառով:

Հանձնաժողովում հարցադրումներին ստույգ եւ լիարժեք փաստերով պատասխանելու համար անհրաժեշտ է լիարժեք տիրապետել նշված տեղեկատվությանը, որն ինձ հասանելի չէ, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 20-ից որևէ առնչություն չունեմ ՊՆ գործունեության հետ, ինչպես նաև շուրջ 1 տարի 7 ամիս մեկուսացված եմ՝ շինծու քրեական գործով։

Արգելանք է դրված նաեւ լրատվամիջոցների հետ իմ անմիջական շփման վրա, այդպիսով սահմանափակված է անգամ թույլատրելիության սահմաններում լրագրողների միջոցով հանրության հարցադրումներին արձագանքելու հնարավորությունս:

Անկախ փորձագետների եւ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների բացակայությունը ՔՀ նիստերին ոչ միայն հարցեր է առաջացնում վերջինիս աշխատանքի անկողմնակալության վերաբերյալ, այլեւ պարարտ հող է հանդիսանում քաղաքական շահարկումների, զրպարտանքների եւ դիլետանտական բամբասանքների շարունակության համար:

Վերջապես, ՔՀ նախագահող անձը չի կարող անաչառ լինել իր գնահատականներում՝ հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իմ և Զինված ուժերի հասցեին իր կողմից արված անպատասխանատու հայտարարությունները, որոնց մասամբ արձագանքել էր  Պաշտպանության նախարարությունը` 2020թ․ նոյեմբերի 17-ին եւ 2020թ․ նոյեմբերի 19-ին։

2021 թվականի հունվարին Մեդիամաքսին տված հարցազրույցում թույլատրելիի սահմաններում անդրադարձել եմ 44-օրյա պատերազմին վերաբերող հարցերին։ Ինչպես ասել եմ դեռեւս 2020թ. նոյեմբերի 20-ի իմ ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին  պատասխանատվությունը: Ուստի առաջարկում եմ իմ եւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանենք հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին»:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24