Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի շնորհավորական ուղերձը Անկախության 34-ամյակի կապակցությամբ

21.09.2025 10:16
446

Սիրելի՛ հայրենակիցներ

Սեպտեմբերի 21-ը մեր պետականության ամենախորհրդանշական օրերից է․ 34 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը վճռեց քայլել անկախության ճանապարհով՝ հիմք դնելով անկախ և ազատ Հայաստանի Հանրապետությանը։ Այս օրը մեր ժողովրդի տոկուն կամքի և միասնության ուժի վառ խորհրդանիշն է։

Թող խաղաղությունը հաստատուն լինի մեր հայրենիքում, և սահմանները հսկող մեր զինվորներն ու կամավորները միշտ մնան խաղաղության պաշտպանության առաջնագծում։ Նրանց անձնուրաց ծառայությունն ու նվիրումը մեր պետության գոյության գլխավոր երաշխիքներն են։ Փառք ու պատիվ մեր եղբայրներին ու քույրերին, ովքեր իրենց կյանքն են տվել մեր Հայրենիքի համար։

Համայնքի յուրաքանչյուր բնակիչ ունի իր կարևոր ներդրումը հայրենիքի շենացման գործում, հետևաբար օրեցօր անշահախնդիր աշխատանքը, նվիրումը և համախմբվածությունը դարձնում են մեր համայնքը ավելի ուժեղ ու զարգացող։ Մեր հաջողությունների հիմքում հենց ձեր անփոխարինելի մասնակցությունն է։

Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով մենք կշարունակենք շենացնել մեր հայրենիքը, կզարգացնենք համայնքը և կերտենք այնպիսի ապագա, որտեղ սերունդները կապրեն խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ կյանքով։

Շնորհավորում եմ ՀՀ անկախության տոնը։ Թող մեր Հայրենիքը սերնդեսերունդ լինի ամուր ու անսասան։

Տեղի համայնքապետարան

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25