Ընդունված դիմորդների անվանացանկը կփակցվի հուլիսի 15-ին

14.07.2018 17:43
1525

 

 

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա քննություններին հանրապետության բուհերն ունեցել են, ընդհանուր առմամբ, 5087 դիմորդ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանը նշեց, որ քննությունները կազմակերպվել են 15 քննական կենտրոնում, որից  4-ը՝ Երևանում, մնացածը՝ մարզերում:

 

«Քննություններն անցել են հանգիստ, կազմակերպման առումով որևէ խնդիր չենք ունեցել: Առաջին փուլում ունեցել ենք 5087 դիմորդ, ինչը նախորդ տարվա համեմատ զգալի նվազել է: 2017-ին մենք ունեցել ենք 10 հազար դիմորդ: Դիմորդների թվի նվազումը պայմանավորված է 12-ամյա կրթության անցմամբ: Այլևս չենք ունենա նման անկում, հաջորդ տարի 22-24 հազար շրջանավարտ կլինի, մոտ կեսը նախատեսվում է, որ կդիմեն բուհերի ընդունելության համար»,-ասաց Արմեն Փաշայանը:

 

Դիմորդների շրջանում պահանջված մասնագիտություններն են տնտեսագիտություն, իրավագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությունները: Դիմորդների թվի անկում նկատվել է 29 մասնագիտության գծով 5  բուհում: Այսինքն՝ դիմող եղել է, պարզապես չեն անցել, հիմա այդ ուղղություններով ուսանող չկա: Դրանք են՝ բնագիտություն, շախմատ, իսպաներեն լեզու և գրականություն, սուրդոմանկավարժություն և այլն:

 

Միասնական քննություններին 7,5 միավոր ստացածը համարվում է անցած: Այս շեմը չի հաղթահարել 1 125 դիմորդ:  Առաջին փուլում 327 դիմորդ ստացել է բացարձակ 20 միավոր:  Երկրորդ փուլում դիմել են  745 դիմորդ, կտրվողների թիվը կազմել է 357:  Արմեն Փաշայանի խոսքով, կտրվողների թիվը նախորդի համեմատ մի փոքր ավելին է:

 

«Երկրորդ փուլում, օրինակ, ռուսաց լեզվից մոտ 51 տոկոսը կտրվել է, ֆիզիկա առարկայից  կտրվել է դիմորդների 61 տոկոսը, չնայած ռուսերենի կտրվածների թիվը առաջին փուլում էլ բավական բարձր էր՝ մոտ 28 տոկոս»,-ասաց Արմեն Փաշայանը: Նրա խոսքով, լավ արդյունքներ են գրանցվել անգլերենից, հայերենից, հայ գրականությունից:  

 

Բանախոսները նշեցին, որ քննությունների արդյունքներն այսօր երեկոյան կտրամադրեն բուհերին և հուլիսի 15-ին ընդունված դիմորդների անվանացանկը կփակցվի:

 

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40