Դավիթ Տոնոյանը որոշել է ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողով՝ բացատրություններ տալու և հարցերին պատասխանելու

05.07.2023 17:14
991

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ է ներկայանալ ԱԺ «Քննիչ հանձնաժողով», պատասխանել 44-օրյա պատերազմին առնչվող հարցերին:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«2022 թվականի հունիսի 15-ին հայտարարության մեջ ներկայացրել եմ կասկածներս ԱԺ «Քննիչ հանձնաժողովի» իրական նպատակների մասին: Դրանք հաստատվեցին վերջին շրջանում, երբ հանձնաժողովի նախագահը փաստացի մերժեց հրապարակային առաջարկս՝ բաց նիստ անցկացնել Նիկոլ Փաշինյանի եւ իմ մասնակցությամբ: 

«Քննիչ հանձնաժողովի» նպատակների եւ աշխատաոճի հանդեպ ունեցածս բոլոր վերապահումներով հանդերձ որոշել եմ ներկայանալ այդ մարմին՝ բացատրություններ տալու եւ հարցերին պատասխանելու նպատակով: Նման որոշման հիմք են հանդիսացել հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը եւ դրան հաջորդած ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունները, ինչպես նաեւ հանրային պահանջը: 

«Քննիչ հանձնաժողովի» նախագահը մշտապես հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի իմ մասնակցության հարցը լուծելու համար, սակայն մինչ օրս որեւէ գործողություն չի ձեռնարկել այդ ուղղությամբ: 

Ս.թ. հուլիսի 4-ին միջնորդություն եմ ներկայացրել (ներկայացված է ստորեւ) ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր»:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12