«Դայակ պետության աջակցությամբ» ծրագրին արդեն դիմել է 175 քաղաքացի

12.04.2021 17:23
1191

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ «Դայակ պետության աջակցությամբ» ծրագիրը շարունակվում է:

Դիմել կարող են Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող այն քաղաքացիները, որոնք մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի։

Ծնողների ընտրությամբ՝ երեխայի խնամքը կարող է կազմակերպվել կա՛մ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություններում, կա՛մ դայակի օգնությամբ:

Մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար վճարվող գումարի չափը կազմում է դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության հետ կնքված պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

«Դայակ պետության աջակցությամբ» ծրագրի տևողությունը յուրաքանչյուր տարվա համար 11 ամիս է: Այս տարվա ընթացքում 175 քաղաքացի արդեն իսկ հնարավորություն է ստացել վերադառնալ աշխատանքի՝ պետության հաշվին կազմակերպելով երեխայի խնամքը։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22