Դեմ չենք Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, սակայն բանակցությունը չպետք է տեղի ունենա միջազգային ճանաչված հարթակից դուրս.ԱԳ նախարար

14.10.2022 17:00
898

Արցախում դեմ չեն Բաքվի հետ երկխոսությանը, սակայն բանակցությունը պետք է տեղի ունենա միջազգայնորեն ճանաչված հարթակի շրջանակում, իսկ միակ ճանաչված հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։

Այս մասին ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ ՀՀ ազգային ժողովի նախագահի ու Արցախի պատվիրակության հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Երևանից հնչող այն հայտարարությանը, որ կարևոր են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումները:

«Մենք երբեք դեմ չենք եղել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը: Ընդհակառակը, երբ 1996 թվականից հետո, փաստորեն, Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացի մի հատվածից, մենք միշտ կոչ էինք անում վերականգնել լիարժեք ձևաչափը: Հիմա այս ձևաչափի վերականգնումը նույնպես մնացել է մեր օրակարգում: Սակայն, այդ բանակցությունները չպետք է տեղի ունենան միջազգային ճանաչված հարթակից դուրս: Գոյություն ունի մեկ միջազգային ճանաչված հարթակ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը»,-ասաց Բաբայանը՝ հավելելով, որ մի շարք փաստաթղթերում նշված է, որ Արցախը և՛ բանակցությունների, և՛ հակամարտության կողմ է:

Նա ընդգծեց՝ Ադրբեջանը, սակայն, պատասխանում է, որ չի ուզում, չի բանակցելու որպես կողմ՝ իրենց հետ:

«Մենք ասում ենք՝ թող վերականգնվի ձևաչափը, բանակցենք: Բայց, եթե ինչ-որ մեկը մտածում է, թե բանակցությունները պետք է ստանան այն երանգը, որ «աբորիգեն ինչ-որ ցեղախումբ»՝ ի դեմս Արցախի, պետք է փոշմանած գնա ու «մայր երկրից»՝ Ադրբեջանի,  ներողություն խնդրի ու խնդրի նորից ընդգրկել իր կազմ՝ չի՛ լինելու»,-նշեց Բաբայանը:

Նա հավելեց, որ այս մասին ասել են նաև Հայաստանի իշխանությանը, որոնք, բնականաբար, հասկանում են դա:

https://artsakhpress.am/

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12