Դեմ եմ ամերիկյան հեռահար հրթիռներով Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի հարձակումներին. Թրամփ

12.12.2024 20:31
677

ԱՄՆ նորընտիր նախագահ դոնալդ Թրամփը հարցազրույց է ունեցել Time ամսագրի հետ՝ անդրադառնալով Ուկրաինայի ու Մերձավոր Արևելքի իրավիճակներին:

Հարցին, արդյոք երդմնակալությունից հետո Թրամփը կշարունակի աջակցել Կիևին՝ նա պատասխանել է, որ այդ հարցը կօգտագործի որպես Մոսկվայի վրա ճնշման լծակ: «Ես ուզում եմ համաձայնության հասնել»,- ընդգծել է ԱՄՆ ընտրված նախագահը։

Թրամփը նաև հայտարարել է, որ դեմ է ամերիկյան հեռահար հրթիռներով Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի հարձակումներին: Նրա համոզմամբ, դա սրում է պատերազմը:

Ինչ վերաբերում է քարոզարշավի ժամանակ իր արած հայտարարությանը, որ ընտրվելուց հետո 24 ժամվա ընթացքում կկարգավորի ռուս-ուկրաինական հակամարտությունը, Թրամփն ընդունել է, որ դա իր պատկերացրածից բարդ է՝ ավելի, քան Մերձավոր Արևելքում իրավիճակը:

Նա ընդգծել է, որ խաղաղության է հասնելու նաև Մերձավոր Արևելքում: Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին կոչ է Գազայի հատվածում ռազմական գործողություններին վերջ դնել մինչև իր երդմնակալության օրը՝ 2025 թվականի հունվարի 20-ին։ Նա նշել է, որ աջակցում է պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղությանը նպաստող ցանկացած որոշման:

Հարցազրույցում անդրադարձ է եղել նաև Իրանի հետ ԱՄՆ հարաբերություններին և Թրամփը հավանական է համարել Իրանի դեմ պատերազմը:

Ի դեպ, Time ամսագիրը Դոնալդ Թրամփին անվանել է տարվա մարդ:

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40