Հայոց Արցախի քրիստոնեական սրբավայրերը. Դադիվանք

12.01.2024 14:01
1173

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆ, Գ. ԴԱԴԻՎԱՆՔ

Ղարաբաղի և Մռավի լեռնաշղթաների միջև, Տրտու գետի ձախ ափին, անտառապատ փոքրիկ բլրի վրա, եղել է Արցախի հնագույն սրբավայրերից մեկը: Ժամանակին այստեղ եղել է Խութ բնակավայրը: Ըստ ավանդության, դեռևս 1֊ին դարում, քրիստոնեություն տարածելու նպատակով այստեղ է գալիս Սբ. Թադեոս առաքյալի աշակերտներից մեկը՝ Դադին: Այստեղ նա նահատակվում է: Հետագայում նրա գերեզմանի վրա կառուցվում է վանք, որն ի պատիվ նրա կոչվում է Դադիվանք, իսկ ըստ տեղանքի՝ Խութավանք: 5-րդ դարում այն դառնում է եպիսկոպոսանիստ, միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը: Վանքային համալիրը բազմիցս ենթարկվել է օտարների հարձակումներին, կողոպտվել ու ավերվել պարսիկների, արաբների, սելջուկների ու թուրքերի կողմից: Արաբական արշավանքների ժամանակ ավերված Դադիվանքը շուտով վերականգնվում է և սելջուկների արշավանքի ժամանակ կատարում է ամրոցի դեր: Վանքի վրա կատարված հաճախակի հարձակումները պատճառ են դառնում, որ շրջակա գյուղերի բնակիչները աստիճանաբար հեռանան այս վայրերից և վանքը հայտնվում է լքյալ վիճակում:

ԴԱԴԻՎԱՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԽԱՉՔԱՐԵՐՆ ՈՒ ՈՐՄՆԱԳԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

      

XIX դարում այդպես է տեսնում վանքը Սարգիս եպիսկոպոս Ջալալյանցը: Համալիրի ներկայիս պահպանված շինությունները XII-XIII դարերի կառույցներ են: Նրա կազմի մեջ մտնող Կաթողիկեն 1212 թվին կառուցել է Հաթերքի մեծ իշխան Վախթանգի կինը՝ Արզուխաթունը: Զանգակատան խորշում վանքի առաջնորդ Աթանասը կանգնեցրել է երկու հոյակապ խաչքարեր: Կաթողիկեին կից է գավիթ ունեցող երկրորդ եկեղեցին: Համալիրի հյուսիսային մասում XIII դարում կառուցվում է նոր եկեղեցի: Հարավային մասում՝ Հասան Մեծի փոքր եկեղեցին է (1182): Վանքն ունի օժանդակ շինություններ՝ սեղանատուն, ժամատուն (1224), հյուրատուն, միաբանության խցեր, ձիթհան, գրատուն և այլ սենյակներ: Վանքը հարուստ է խաչքարերով, նուրբ քանդակներով, արձանագրություններով: Տաճարին բնորոշ են հայկական մոնումենտալ քանդակագործությունն ու որմնանկարչությունը: Տաճարի արևմտյան կողմում գավիթն է, որն ըստ արձանագրության 1241 թվին կառուցել է Սմբատը: Համալիրի արևմտյան մասում, XIII դարի երկրորդ կեսին, Դոփյանց Սարգիս եպիսկոպոսի ջանքերով կառուցված երկհարկանի զանգակատունն է: Ժամատունը, որը կառուցել է Գրիգոր եպիսկոպոսը, բաղկացած է դահլիճներից: Վանքի հարավային մասում Հասան-Ջալալի ապարանքն է: Այստեղ կան շատ մատուռներ, որոնք ունեն արժեքավոր արձանագրություններ, խաչքարեր: Դադիվանքի տարածքում եղած խաչքարերն իրոք կարելի է համարել հայոց խաչքարային արվեստի լավագույն նմուշներ: Վանքի խցերից մեկը Գրքի քարանձավն է: Այն գտնվում է Տրտու գետի ափին: XIX դարում պատահաբար հայտնաբերված քարանձավը որպես գաղտնարան է ծառայել գրքերի պահպանման համար:

    

   

   

Օգտագործված աղբյուրների ցանկ

«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08