Դիպլոմներ եւ դրամական պարգեւներ՝ առարկայական օլիմպիադայում հաղթողներին

20.04.2016 11:42
2619

2015-16 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին մասնակցության իրավունք ստացած 768 աշակերտից մասնակցել է 671-ը, որից առավել խորը գիտելիքներ ցուցաբերած 179 հոգի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից պարգեւատրվել է դիպլոմով եւ դրամական պարգեւով: Առաջին կարգի դիպլոմով պարգեւատրվել է 51 աշակերտ (յուրաքանչյուրին՝ քսան հազար դրամ), երկրորդ կարգի դիպլոմով՝ 59 աշակերտ (յուրաքանչյուրին՝ տասնհինգ հազար դրամ) եւ երրորդ կարգի դիպլոմով՝ 69 աշակերտ (յուրաքանչյուրին՝ տասը հազար դրամ):

Մարզային փուլում դիպլոմներով պարգեւատրված աշակերտներից 68-ը Կապանի տարածաշրջանի դպրոցներից են, 43-ը՝ Գորիսի, 39-ը՝ Սիսիանի, իսկ 14-ը՝ Մեղրու:

Մարզային փուլում առավել ակտիվ են եղել Կապանի N2 եւ Գորիսի N 4 ավագ դպրոցների աշակերտները, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար 34 եւ 32 մրցանակային տեղ: Հիմնական դպրոցներից  Կապանի N7 դպրոցի աշակերտները գրավել են վեց մրցանակային տեղ:

Առաջին կարգի դիպլոմով պարգեւատրված 51 աշակերտից 10-ը Կապանի N2 դպրոցի աշակերտներն են, ութական առաջին կարգի դիպլոմներով են պարգեւատրվել Կապանի N3 միջնակարգ եւ Սիսիանի ավագ դպրոցների աշակերտները:

Գյուղական դպրոցներից մարզային փուլում առավել աչքի են ընկել Խնձորեսկի (6 մրցանակային տեղ), Աճանանի (3 մրցանակային տեղ), Սառնակունքի (2 մրցանակային տեղ) միջնակարգ դպրոցների աշակերտները:

Մարտի 13-ից մեկնարկած հանրապետական փուլին մարզից մասնակցելու իրավունք ունեցող 106 աշակերտից մասնակցել է 89-ը՝ 14 առարկայից, որից 5 հոգի արժանացել է առաջին, 9 հոգի՝ երկրորդ, 8 հոգի՝ երրորդ կարգի դիպլոմների, իսկ 14 հոգի՝ գովասանագրի:

Մարզի տարբեր քաղաքներում այս օրերին տվյալ տարածաշրջանի հաղթող աշակերտներին են փոխանցվում մարզպետի կողմից տրամադրված դիպլոմներն ու դրամական պարգեւները:

Ապրիլի 18-ին մարզպետարանի նիստերի դահլիճում կայացած միջոցառմանը փոխմարզպետ Վարդան Դավթյանն իր շնորհավորական խոսքում նշեց, որ կրթության ոլորտում իրականացվող օլիմպիադաների նպատակը եղել եւ մնում է տաղանդավոր աշակերտներին հայտնաբերելը: Նրանց գրանցած հաջողությունները մեր երկրի ապագայի երաշխիքներն են: Չնայած որոշակի թերություններին՝ այնուամենայնիվ մարզի աշակերտներն ունեն նշանակալի հաջողություններ, եւ ղեկավարությունն ակնկալում է տարեցտարի դրանց ավելացում: Բայց միեւնույն ժամանակ փոխմարզպետը նշեց, որ յուրաքանչյուր տարի անցկացվող օլիմպիադայից պիտի նաեւ որոշակի եզրակացություններ անել՝ շտկելով թերությունները, հարկ եղած դեպքում նաեւ հասցեական նշելով որոշ դպրոցների բացթողումները: «Տպավորիչ է այն, որ մարզի աշակերտներն առարկայական օլիմպիադայի մարզային փուլում գրանցած հաջողություններն ամրագրել են նաեւ հանրապետական փուլի հաջողություններով: Մեր մարզին, երկրին, հասարակությանն անհրաժեշտ են կիրթ, բանիմաց երեխաներ: Մեր խոնարհումը բերենք նաեւ այն մանկավարժներին, ովքեր էլ ավելի են նպաստում այդ երեխաների ինքնադրսեւորմանն ու ձեռքբերումներին», - նշեց Վարդան Դավթյանը:

Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանն իր ելույթում շեշտը դրեց օլիմպիադաների կազմակերպման եւ անցկացման թերությունների վրա: Նա նշեց, որ ցավալի է, որ հայոց լեզու առարկայից այս ուստարում հանրապետական փուլում մրցանակային տեղ չունենք: Առավել ակնհայտ թերություններից մեկն էլ դպրոցական փուլում ձեռք բերած միավորների էական տարբերությունն է տարածաշրջանային եւ մարզային փուլերի միավորների համեմատ: Վարչության պետը նշեց նաեւ, որ ավագ դպրոցներն ավելի ակտիվ մասնակցություն պիտի ունենան առարկայական օլիմպիադաներին: Կարեւոր հանգամանք է նաեւ հանձնաժողովների կազմումը. հավանաբար գալիք ուստարվա առարկայական օլիմպիադաների տարածաշրջանային եւ մարզային հանձնաժողովներում կընդգրկեն նաեւ դասախոսների:

«Գիտելիքն է ձեր ամենամեծ կարողությունը, որի շնորհիվ էլ ձեւավորվում է արժեհամակարգը՝ հետագայում նպաստելով մեր երկրի առաջընթացին», - նշեց վարչության պետը եւ նորանոր հաջողություններ մաղթեց դպրոցականներին:

Ուրախալի է այն փաստը, որ դպրոցի շենքային պայմաններն այնքան էլ էական չեն աշակերտի առաջադիմության համար, քանի որ գյուղական դպրոցների ներկայացուցիչները նույնպես նշանակալի հաջողություններ են գրանցել:

Արդյունքներն ամփոփելիս հաճախ է շեշտվում այն հանգամանքը, որ մաթեմատիկայից եւ ֆիզիկայից մրցանակային տեղեր չեն գրավում՝ չնայած այս տարի հանրապետական փուլում մաթեմատիկայից մրցանակային մեկ տեղ ունենք: Այս հարցի վերաբերյալ իր առաջարկությունը ներկայացրեց Վերին Խոտանանի միջնակարգ դպրոցի տնօրեն Խաչիկ Բադալյանը՝ նշելով, որ մեր աշակերտները մրցում են ֆիզմաթ թեքումով դպրոցի աշակերտների հետ, որտեղ այդ առարկաներն ուսումնասիրում են բոլորովին այլ մակարդակով: ՈՒստի անհրաժեշտ է մեր դպրոցներում եւս քայլեր ձեռնարկել այդ առարկաներից մեր աշակերտների մակարդակը բարձրացնելու համար:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40