Իրանն «Օմիկրոնի» պատճառով փակում է ցամաքային սահմանը ՀՀ–ի և մյուս հարևան երկրների հետ

25.12.2021 23:38
4073

Իրանի իշխանությունները 15 օրով փակում են հարևան երկրների հետ ցամաքային սահմանը՝ կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի տարածման սպառնալիքի պատճառով, Իրանի մաքսային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Ռուհոլլա Լաթիֆիի խոսքը մեջբերում է ТАСС-ը:

«Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ազգային շտաբի և Ներքին գործերի նախարարության կարգադրությամբ «Օմիկրոն» մանրէահիմքի տարածումը կանխելու նպատակով հարևան երկրների հետ ցամաքային սահմանը ուղևորների համար այսօրվանից փակ կլինի 15 օրով»,-Լաթիֆիի խոսքերը մեջբերում է ԻԼՆԱ գործակալությունը։

Պաշտոնյան հստակեցրել է, որ խոսքը Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Ադրբեջանի, Պակիստանի և Հայաստանի մասին է։

«Ինչ վերաբերում է Թուրքմենստանին, ապա այդ երկրի հետ ցամաքային սահմանով ուղևորահոսք չկա կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր»,-հավելել է նա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպութունը Աֆրիկայի հարավում հայտնաբերված կորոնավիրուսի В.1.1.529 մանրէահիմքը նոյեմբերի 26-ին նշանակել է հունական «օմիկրոն» տառով։

ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասվում էր, որ այդ տարատեսակը «մեծ թվով մուտացիաներ ունի, որոնց մի մասը անհանգստություն են առաջացնում»։

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40