Լույսերի մեջ լինի հոգիդ, գույների վարպետ

08.11.2022 14:50
4833

Մեկ տարին լրացավ այն օրից, ինչ մեզ հետ չէ գեղանկարիչ Հրանտ Դանիելյանը՝ կիրթ ու բարի անձնավորությունը, վառվռուն գույներով թաթախված ճշմարիտ արվեստագետը: Պարկեշտ մարդ լինելուց զատ (որ առաջին նախապայմանն է մարդկային հասարակությունում ապրելու համար), նա նաև հիմնավոր կրթություն ստացած (գեղանկարչության բնագավառում) անձնավորություն էր, ավարտել էր Մոսկվայի ժողովրդական արվեստի համալսարանի հաստոցային գեղանկարչություն և գրաֆիկայի բաժինը, Կիևի պետական գեղարվեստի ինստիտուտը՝ ազատ ունկնդրի կարգավիճակով:

1970-ականների կեսերից պարբերաբար կազմակերպվել են նրա գեղանկարների անհատական ցուցահանդեսները, մասնակցել է նաև խմբակային ցուցահանդեսների: Գեղանկարչի աշխատանքները մասնավոր հավաքածուների մաս են կազմում Հայաստանում, ԱՊՀ-ում և արտասահմանյան այլ երկրներում:

Գեղանկարչության անիմանալի աշխարհի հետ շփվելու մի ինքնատիպ առիթ էր լինել նրա արվեստանոցում: Հրանտի աշխատանքները դիտելուց հետո արվեստագետն ընդգծված ակնածանքով էր ծանոթացնում հոր՝ ստալինյան բռնաճնշումների դառնություններ ապրած Արամայիս Դանիելյանի հետ կապված ցուցանմուշներին, հատկապես  կյանքի մի զգալի մասը հեռավոր սիբիրներում անցկացրած հայ գրող Գուրգեն Մահարու՝ հորը հասցեագրած նամակի բովանդակությանը:    Հորը նվիրված մի անկյուն էր ձևավորել արվեստանոցում:

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Հրանտ Դանիելյանի «Իմ սիրտը Կապանում է» խորագրով հիշատակի ցուցահանդես, որում տեղ էին գտել վերջին երկու տարում վրձնած կապանյան բնապատկերները, որոնք երբևիցե չեն ցուցադրվել և չեն հրապարակվել:

Հրանտի անժամանակ հեռանալով՝ Կապանա տան գունագեղ գորգից մի անխամրելի նախշ պակասեց…

Լույսերի մեջ  լինի հոգիդ, գույների վարպետ:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40