Հայաստանի պետական շահերի դեմ նպատակաուղղված սադրանք. Լիդիան Արմենիան

14.07.2020 23:32
4716

Ս.թ. հուլիսի 14-ին «Լիդիան Արմենիան» ստացել է «Բնության մեջ կետերի նշահարման»  փորձագիտական ակտը, որը ևս մեկ անգամ հաստատում է «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածքներ ներխուժման փաստը: «Լիդիանը» ակտի հիման վրա դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության 2007թ. 797-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում և կարգով վերացնել ընկերության օրինական տիրապետության տակ գտնվող տարածքների ներխուժումը, այն է՝ ազատել ընկերության տարածքներն ապօրինի տեղակայված վագոն-տնակներից և այնտեղ գտնվող անձանցից:

«Լիդիանի» իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբյանը այս առիթով մեկնաբանում է, - «Ավելի քան երկու տարի տևած ապօրինության հետևանքով Հայաստանի Հանրապետությունը կորցրել է տասնյակ միլիոնավոր դոլարներ, հարյուրավոր մարդիկ արտագաղթել են, պետության միջազգային հեղինակությանը հասցվել է անդառնալի վնաս: Այսօր, երբ ավելի քան երբևէ պետությունը և սահմանին կանգնած հայ զինվորը կարիք ունի ամուր պետության և ամուր տնտեսության, ապօրինության իրականացումը և դրա հանդուրժումը հավասարազոր է Հայաստանի պետական շահերի դեմ նպատակաուղղված սադրանքի: Ակնկալում ենք պատկան մարմինների շուտափույթ արձագանքը և օրենքի սահմաններում համապատասխան գործողությունները»:

Հիշեցնենք, որ դեռևս 2019թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչական դատարանը ևս պարտավորեցրել էր ՀՀ ոստիկանությանը հեռացնել ներխուժած անձանց և նրանց գույքը «Լիդիանի» տարածքից:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40