Դիցական իմ լեռան հերոսը

29.11.2021 17:19
1801

… Քո ամեն մի գագաթը՝ զորավար,

Մշտարթուն գնդեր են երկնամուխ լեռներդ,

Պատիվ է ապրելը քեզ համար,

Եվ փառք է հանուն քեզ մեռնելն ու հառնելը...

Գ.Դավթյան

Ամեն առավոտ, երբ հայացքս դարձնում եմ դեպի դիցական իմ լեռանը՝ Խուստուփին, ինձ ողջունում ես դու՝ լեռան ամենաբարձր գագաթից։ Դու եկար Սյունիք, որտեղից սերում են քո արմատները և մխրճվեցիր լեռան գագաթին, դարձար ժայռեղեն լեգենդ։ Ես թողել եմ քեզ հենց այնտեղ ՝ բարձունքում, որտեղից լայնախոհ, անչափ բարի հայացքով ժպտում ես ու ինչպես սիրում էիր ինձ ասել, կրկնում ես ․

-Թեթև ապրիր...

Մեկ տարվա հեռվից բազմաթիվ անգամ  հետ եմ տանում հիշողությանս թանձր վարագույրն ու զրույցի բռնվում քեզ հետ։ Չնայած տարիքի մեծ տարբերությանը՝ մենք զգում էինք իրար, ամեն հանդիպում հայտնություն էր ու տոն։ Բնությունն օժտել էր քեզ հզոր ներուժով, բազմաշնորհ և տաղանդավոր իմ բարեկամ։ Ականջներիս մեջ քո կատարումներն են՝ Բախ, Բեթհովեն, Մոցարտ ու տատիկիդ շատ սիրելի Սայաթ Նովա...

Թեթև ապրել չի լինում, Հովհաննես ջան, քո ձայնն ականջներիս մեջ է, հայացքդ՝ հոգուս խորանում։ Թշնամին չի հանգստանում։ Երախը լայն բացել, ամեն օր կուլ է տալիս քեզ նմաններին, մեր վաղվա լույսն ու հույսը։ Թեթև ապրել չի լինում, թանկագինս...

Գիտես՝ ամեն անգամ, երբ բացում եմ այն սենյակի դուռը, որտեղ դու հյուրընկալվել էիր ինձ մոտ՝ ծառայության մեկնելուց առաջ, դու ժպտում ես ինձ, ու ես լսում եմ քո խոսքերը․․․․

-Մոք ջան, այս լեռներն ինձ լիցքավորեցին, ես ինձ շատ հզոր եմ զգում։ Հիմա եմ սկսում հասկանալ, թե ինչու են ասում՝ Սյունիքն անպարտելի, սյունեցիք՝ հզոր։  Անբացատրելի էներգիա եմ ստացել։ Ես վերադառնալու եմ այստեղ...

Ասացիր ու մեղմ, քնքուշ ժպիտով փարվեցիր ինձ։ Ես առա քեզ իմ գրկի մեջ ու պահում եմ... Դու իմ մեջ ես՝ իմ Հովհաննես։ Ե՞րբ էիր հասցրել այդքան բարություն, ինտելեկտի հզոր պաշար ամբարել քո մեջ...

Թաքուն պայմամավորվել էինք՝ ծառայությունից վերադառնալուց հետո դաշնամուր բերել ամառանոց և երաժշտական գիշերային համերգ կազմակերպել աստղազարդ երկնքի տակ։

- Հավատում ես, չէ՞...

Հավատում եմ ու սպասում։ Ես քեզ չհավատալ չեմ կարող։ Ես քեզ թողել եմ իմ դիցական լեռան գագաթին՝ որպես ժայռեղեն լեգենդ, որտեղից հսկում ես հայոց աշխարհի խաղաղ լուսաբացը։ Ամեն առավոտ ողջունում եմ քեզ, քայլում քո հայացքի ներքո ու շարունակում քեզ հետ մեր անվերջանալի զրույցը...

Ես քեզ չհավատալ չեմ կարող, բայց դու ուշանում ես ․․․ Հովհաննես ։

Հ.Գ.

Հովհաննես Պողոսյանն ընդամենը 18 տարեկան էր,  զոհվեց Ջրականում 2020-ի  նոյեմբերին։

Սուսաննա Մարտիրոսյան

 մշակույթի և հասարակական գործիչ  

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24