Դմիտրի Խառատյան. «Նկարահանվող այս ֆիլմի միջոցով կյանքի եմ կոչում երկու մեծ ժողովրդի բարեկամությունը»

01.12.2025 17:39
809

Խորհրդային և ռուս դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանը «Ձգողականություն» կինոնախագծի շրջանակում նոյեմբերի 27-ից 29-ը գտնվում էր Սյունիքում:

Տաթևի վանական համալիրում, ուր նույնպես տեղի էին ունենում ֆիլմի նկարահանումները, նոյեմբերի 29-ին հանդիպեցինք ճանաչված դերասանին և ճեպազրույց ունեցանք:

- Դմիտրի Վադիմովիչ, բարով եք եկել Սյունիք, ուրախ ենք կրկին Ձեզ տեսնել այստեղ: Կպատմե՞ք, թե որն է այս անգամվա այցելության նպատակը:

- Մենք նկարահանում ենք լիամետրաժ ֆիլմ՝ 54 րոպե տևողությամբ, և կոչվում է «Ձգողականություն», որը նախաձեռնել է Սրետենսկոյ վանքին առընթեր երգչախումբը: Մեզ այստեղ է բերել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը, որ դարերի պատմություն ունի: Այսօր, երբ երկու ժողովրդի համար չափազանց կարևոր է պահպանել այդ կապերը, մենք ուզում ենք հիշեցնել դրանց խոր արմատների մասին: Մեր կրոնն է, ընտանեկան արժեքները, մշակույթը, պատմությունը, որոնց հիմքը վաղուց է դրվել, իսկ մենք շարունակում ենք այդ ավանդույթները: Եվ քանի որ ես, բառիս բուն իմաստով, ժողովուրդների բարեկամության զավակ եմ՝ մայրս ռուս է, հայրս՝ հայ, ինձ թվում է` կյանքի եմ կոչում երկու մեծ ժողովրդի բարեկամությունը:

- Երեկ Մեղրիում էիք, ի՞նչ տպավորություն ստացաք Ձեր նախնիների հայրենիքում:

- Ես այնտեղ զգում եմ իմ ազգի և ազգանվան ակունքները: Ունեմ որդի, ով կրում է իմ ազգանունը, հարգանքով եմ վերաբերվում նախնիներիս, իմ նախնիների շիրիմներն են Մեղրիում: Մեղրիում կա Խառատյանների տունը. այն շենքը, որտեղ նրանք ապրել են, ժամանակին մշակույթի պալատ է եղել, այժմ՝ մանկական գեղագիտական կենտրոն: Հետաքրքիր զուգադիպությամբ ինքս էլ Կրասնագորսկում ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարն եմ, որը զբաղվում է դեռահասների հայրենասիրական դաստիարակությամբ: Ստացվում է՝ Խառատյանների տունը Մեղրիում ևս նույն նպատակին է ծառայում:

- Հավանաբար տեղյակ եք, որ Մեղրիով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը պիտի անցնի կամ, ինչպես ասում են, «Թրամփի ուղին»: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:

- Այն ամենը, ինչ անհրաժեշտ, օգտակար և նպատակահարմար է ժողովրդին, պիտի կենսագործել: Իսկ թե որքանով է այդ նախագիծն օգտակար Հայաստանին և հատկապես Սյունիքին՝ ինքներդ կարող եք ասել։

- Կարծում եմ՝ մեր զրույցից հետո Պողոս-Պետրոս եկեղեցում մոմ եք վառելու, աղոթելու եք և Բարձրյալին ինչ–որ խոսքեր եք փոխանցելու կամ խնդրանք եք ներկայացնելու։ Եթե գաղտնիք չէ, ինչի՞ մասին է լինելու Ձեր աղոթքը, ի՞նչ եք  պատրաստվում խնդրել Աստծուն։

- Աղոթքն առանձնապես անձնական  է: Երբ եկեղեցում տեղի է ունենում միասնական աղոթք, դա մեկ բան է: Իսկ մարդու զրույցն Աստծո հետ՝ մի այլ թեմա: Այդ պահին մարդն Աստծո հետ  է մնում:

- Դուք կինոարվեստի հայտնի գործիչ եք, ի՞նչ ծրագրեր ունեք այդ բնագավառում՝ կապված հայ ժողովրդին ներկայումս մտահոգող խնդիրների հետ։

- Հենց այն, ինչով հիմա զբաղված ենք, առնչվում է Հայաստանի և Ռուսաստանի բարեկամությանն ու համագործակցությանը և մեր երկու ժողովրդին: Ինձ համար այս ծրագիրն այժմ առաջնահերթություն է:

- Եվ վերադարձից առաջ ի՞նչ կցանկանայիք ասել Սյունիքի, մասնավորապես Մեղրիի բնակիչներին:

- Շնորհակալություն ջերմ ընդունելության համար, շնորհակալություն, որ կաք և կարողանում եք շեն ու կանգուն պահել նախնիներիս փոքր հայրենիքը։

 

Սամվել Ալեքսանյան

 

Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինված hակամարտության պլաններ չունի. Զախարովա

08.10.2026 14:14

Պուտինը Թուրքմենստանում կզրուցի ԱՊՀ գագաթնաժողովի բոլոր մասնակիցների հետ․ Պեսկով

08.10.2026 13:36

Ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումից. ՆԳՆ-ն հիշեցնում է

08.10.2026 12:27

Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի

08.10.2026 11:56

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրին կհատկացվի լրացուցիչ 500 մլն դրամ

08.10.2026 11:15

ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի

08.10.2026 10:51

Ադրբեջանցու կրակnցից վիրավnրված կնոջ մատն անդամшհատել են, ոտքը՝ կրճատել

08.10.2026 10:46

В Сюнике отметили День учителя

08.10.2026 10:37

Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»

08.10.2026 10:03

Արթուր Դանիելյանին կալանավորեցին 2 ամսով

07.10.2026 23:30

Անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ միայնակ մեկնել Բաքու․ Լիլիթ Գալստյան

07.10.2026 23:05

Գնահատվեցին գրադարանավարները

07.10.2026 21:20