Դոնբասի տարածքում խաղաղապահների տեղակայում չի նախատեսվում. Պեսկով

18.02.2022 10:27
1375

Դոնբասի տարածքում խաղաղապահների տեղակայում չի նախատեսվում:

1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի սրումը:

Նրա խոսքով՝ դա խոր մտահոգության առիթ է, սակայն Կիևի հետ բանակցություններ դեռևս չեն նախատեսվում:

«Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ սահմանագծի անմիջական մերձակայքում Ուկրաինայի զինված ուժերի գերկենտրոնացումը հնարավոր սադրանքների հետ մեկտեղ կարող է սարսափելի վտանգ ներկայացնել։ Ահա այժմ տեսնում ենք այդ սարսափելի սադրանքները, տեսնում ենք ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչներից հաղորդագրություններն այն մասին, որ շփման գծում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց, որ առաջին հարվածները հասցնում է հենց Ուկրաինան։ Դա տագնապալի տեղեկատվություն է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նաև հավելել է, որ ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակը կայուն է։

Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններից հայտնել էին, որ Ուկրաինայի հետ շփման գծում իրավիճակը լարվել է:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40