Դպրոցականներն օտար լեզուներն ավելի լավ են սովորում, քան հայերենը. ԳԹԿ գնահատման արդյունքները

23.10.2018 19:10
1260

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) պարբերաբար արտաքին գնահատումներ է անցկացնում Հայաստանի հանրակրթական մի շարք հաստատություններում՝ պարզելու սովորողների ուսման առաջադիմությունը եւ դրա դինամիկան:

ԳԹԿ պաշտոնական կայքում հրապարակվել են նաեւ 2017 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացված արտաքին գնահատման արդյունքները: Նշվում է, որ աշակերտների գիտելիքները ստուգվել են Երեւանի եւ մարզերի շուրջ 70 դպրոցների 11-րդ դասարաններում: Ընտրվել են այն նույն ուսումնական հաստատությունները, որտեղ նախորդ տարի գիտելիքի գնահատում է իրականացվել 10-րդ դասարանում:

2017 թվականին ամենաբարձր միավորները գրանցվել են «անգլերեն» եւ «կենսաբանություն» առարկաներից: Ամենացածրը՝ «աշխարհագրությունից» եւ «ֆիզիկայից»:

Հայոց լեզու առարկայից միջին գնահատականն այդ տարի կազմել է 5.74 միավոր,հանրահաշվից՝ 5.69, հայոց պատմությունից՝ 5.69, ֆիզիկայից՝ 5.26, կենսաբանությունառարկայի միջին գնահատականը եղել է 6.12, աշխարհագրությանը՝ 5.26, անգլերենինը՝ 6.53, ռուսաց լեզու առարկայինը՝ 5.30:

Նախորդ՝ 2016-ին, երբ այս աշակերները սովորում էին 10-րդ դասարանում, դարձյալ ամենաբարձր միջին միավորը եղել է անգլերենից, իսկ կենսաբանության փոխարեն երկրորդ տեղը զբաղեցրել է ռուսաց լեզուն: Ամենացածր միջին միավորները բաժին են ընկել հայոց լեզու եւ հանրահաշիվ առարկաներին: 2016 թվականի արտաքին գնահատման արդյունքներն ըստ հանրակրթական առարկաների, ունեն հետեւյալ պատկերը՝ հայոց լեզու՝ 5.02, հանրահաշիվ՝ 5.23, հայոց պատմություն՝ 5.63, ֆիզիկա՝ 5.68, կենսաբանություն՝ 5.46, աշխարհագրություն՝ 5.27, անգլերեն՝ 6.40, ռուսաց լեզու՝ 5.90:

Առարկաների մեծ մասի դեպքում 2017 թվականին դիտարկվել են ավելի բարձր ցուցանիշներ, քան եղել են նախորդիվ: Աշակերտները պատրաստվածության համեմատաբար ցածր ցուցանիշ են ունեցել երեք առարկայից՝ ֆիզիկա, աշխարհագրություն եւ ռուսաց լեզու:  

«Հայոց լեզվից եւ հանրահաշվից անբավարար գնահատական ստացած աշակերտների թիվը նկատելի պակասել է: Բացի «Աշխարհագրություն» եւ «Ռուսաց լեզու» առարկաներից, մյուս առարկաներից 6-8 գնահատականներ ստացած աշակերտների թիվն աճել է, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել միջին միավորների ձեւավորման վրա»,- կարդում ենք ԳԹԿ վերլուծության մեջ:

2017 թվականի արտաքին գնահատման արդյունքներում նաեւ առանձնացված են աշակերտների միջին միավորները՝ ըստ վարչատարածքային միավորների: Ըստ այդմ. «Լավագույն արդյունքներով աչքի են ընկել Երեւանը եւ Սյունիքի մարզը, որտեղ աշակերտների միջին միավորը ընդհանուր միջին միավորից ցածր է եղել միայն «Ֆիզիկա» առարկայից: Ցածր արդյունքներով առանձնացել է Գեղարքունիքի մարզը, որտեղ ոչ մի առարկայից աշակերտները չեն գրանցել ընդհանուր միջին միավորից բարձր արդյունք»: 2016 թվականի արտաքին գնահատման վերաբերյալ ԳԹԿ վերլուծության մեջ նման ընդգծումներ չգտանք:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը դարձյալ 2017 թվականի տարեվերջյան վերլուծության մեջ արձանագրում է այն իրողությունը, ինչի մասին հաճախ են խոսում կրթության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ: Այն է՝ դպրոցի անցկացրած ներքին քննությունների արդյունքները հաճախ ոչ շահեկանորեն եւ էապես տարբերվում են առավել խիստ պայմաններում անցկացված քննություններից: «Աշակերտների 10-րդ եւ 11-րդ դասարաններում գրանցած ներքին եւ արտաքին գնահատումների միջին միավորների տարբերությունները ակնառու են: Ի տարբերություն արտաքին գնահատման՝ ներքին գնահատման դեպքում 1-3 գնահատականներ գրեթե չկան, իսկ 9-10 գնահատականների խմբերը նշանակալիորեն մեծ են»,- զուգահեռներ է անցկացրել ԳԹԿ-ն:

Նաեւ արձանագրել է, որ 11-րդ դասարանում աշակերտներն արդեն կողմնորոշված են մասնագիտության ընտրության հարցում եւ մասնակցել են այն առարկաների գրավոր աշխատանքներին, որոնցից պատրաստվում են հանձնել միասնական քննություն: Ինչպես 2016 թվականին, այնպես էլ 2017-ին, ավարտական պարտադիր քննական առարկաներից (հայոց լեզու, մաթեմատիկա, հայոց պատմություն) ընտրություն կատարելիս աշակերտները նախապատվությունը տվել են հայոց լեզու առարկային, բնագիտական առարկաներից՝ կենսաբանություն առարկային, օտար լեզուներից՝ անգլերենին:

Հավալենք, որ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը վերջերս հայտարարել է, որ այս տարի գիտելիքի արտաքին գնահատում է անցկացնելու հանրապետության 157 դպրոցների ավարտական՝ 12-րդ դասարաններում՝ հայոց լեզու եւ հանրահաշիվ առարկաներից՝ սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 20-ը:

Ավելի վաղ, երբ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էր, որ նպատակ կա միասնական քննությունների տարբերակով ու ԳԹԿ մասնագետների վերահսկողությամբ անցկացնել նաեւ դպրոցների ավարտական քննությունները, ասել էր, որ կդիմի ԳԹԿ-ին՝ մինչ այդ արտաքին գնահատում կազմակերպելու առաջարկով: ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանը մեզ հետ զրույցում նշել էր, որ դա հաշվի առնելով էլ այս անգամ որոշել են ընտրել 12-րդ դասարանը:

armtimes.com

 

 

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25