Դպրոցի տնօրենի մրցույթը կարող է լինել հարցազրույցով եւ ըստ զարգացման ծրագրի. օրենքում փոփոխություններ են առաջարկվում

25.01.2020 09:52
1565

Հայաստանի այն համայնքներում, որտեղ չկան անհրաժեշտ ուսուցիչներ, հնարավոր է աշակերտներն այդ առարկայի գիտելիքները ստանան այլ կենտրոնից՝ հեռահաղորդակցման տարբերակով: Այս դեպքում չի լինի մի իրավիճակ, որ աշակերտները չուսումնասիրեն առարկան՝ կրթական հաստատությունում ուսուցիչ չլինելու պատճառով: Հայաստանը, այսպիսով, հնարավոր է անցնի այլընտրանքային հեռավար (դիստանցիոն) կրթության:

Այս մասին այսօր ՀՀ ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:

Ինչպես նշել է նախարարը, այսօր համայնքներում ունենք ուսուցչի 1000-ից ավելի թափուր աշխատատեղեր: Բախվում ենք մի իրավիճակի, երբ հեռավար ուսուցման կազմակերպումն անհրաժեշտություն է դառնում: Նախագծով առաջարկվում է, որ ուսուցման գործընթացն իրականանա տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության միջոցներով:

Օրինակ՝ երեխաները դասը կլսեն ուղիղ տեսակապի միջոցով կամ համաժամանակյա մեթոդով: Երկրորդ տարբերակը, սակայն, ըստ Հարությունյանի, նվազ արդյունավետ է, քանի որ կարգապահության հետ կապված խնդիրեր կկարող են առաջանալ:

Այն դպրոցները, որտեղ կլինի մանկավարժի խնդիր, պայմանագիր կկնքեն համապատասխան կենտրոնի հետ եւ գումարը, որը պետք է փոխանցեին իրենց մասնագետին, կվճարեն կենտրոնի ուսուցչին:

«Սա նորմալ գործընթաց է աշխարհի ամենազարգացած երկրների համար, որովհետեւ ունեն ուսուցիչների խնդիր: Հեռավար ուսուցման ներդրումն օգուտներ է տալիս՝ հեռավոր համայնքներում էլ լուծելով երեխաների կրթության իրավունքը»,- նշել է նախարարը:

Ուսուցման այդ տարբերակն արդեն փորձարկվել է Հայաստանում: Նախնական ծրագիրն անցկացվել է Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ տարիներ շարունակ չկար ֆիզիկայի ուսուցիչ:

Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու դեպքում, նաեւ նախատեսվում է սահմանել մանկավարժների, աշակերտների եւ նրանց ծնողների էթիկայի նորմեր:

Նախարարի խոսքով՝ այժմ բախվում են մի իրավիճակի, երբ աշակերտների եւ ուսուցիչների մեջ առկա է ճգնաժամ: «Դա գալիս է ազատությունից, իրավունքի գիտակցումից, որն ունի նոր սերունդը, բայց մենք ճիշտ չենք բացատրում նրանց պարտականությունները»,- նկատեց նա:

Նախարարը հավելել է՝ երբ բալանսավորենք ուսուցիչների, աշակերտների, ծնողների իրավունքներն ու պարտականությունները, ճիշտ իրավիճակ կունենանք: Խնդիրն, ըստ նրա, պետք է լուծել նաեւ վերապատրաստումների, նոր մեթոդների միջոցով: «Մեր ուսուցիչների մի փոքր մասը հին մեթոդներով է անդրադառնում նոր սերունդների կարիքներին ու պահանջմունքներին»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

Նախատեսվում է նաեւ վերանայել դասղեկության համար վճարելու սկզբունքը. եթե մանկավարժը միանգամից ղեկավարում է մի քանի դասարանի, ապա կքննարկվի նրան բոլոր այդ դասարանների հաշվարկով աշխատավարձ տրամադրելու հարցը: Նման փորձ եւս կա այստեղ՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: Առայժմ, 

Կատարվող բարեփոխումներից հետ չեն մնա դպրոցի տնօրենների մրցույթները, սակայն դրանք նախատեսված են քննարկել այլ փաթեթով: Ինչպես նշել է Հարությունյանը, իրենք էլ տեղյակ են, որ տնօրենների ընտրության գործընթացում երբեմն արհեսական միջամտություններ են լինում, այդ պատճառով էլեկտրոնային հարթակի գաղափար կա, որն իր նախնական տեսքն արդեն ստացել է:

Քննարկվում է դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդների հետ մրցույթի ժամանակ միայն հարցազրույց անցկացնելու տարբերակը, քանի որ նրանց իրավական գիտելիքներն արդեն իսկ ստուգված են լինում դպրոցի ղեկավարման հավաստագիր տրամադրելուց առաջ: Նախարարի խոսքով՝ կարեւոր է, որ մրցույթների ժամանակ շեշտը դրվի մասնագետների կարողությունների, նրանց կողմից ներկայացված զարգացման ծրագրերի վրա, այլ ոչ թե անգիր արած հարցաշարերի: Քննարկվում է նաեւ մի տարբերակ, ըստ որի՝ մանկավարժների ու ծնողների խորհուրդների կշիռը կմեծանա, նրանք կունենան ավելի մեծ պատասխանատվություն՝ որոշելու, թե որ թեկնածուին են ցանկանում տեսնել՝ որպես տնօրեն:

armtimes.com

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44