Դպրոցների դասագրքերի բովանդակությունը կփոխվի, առարկաները կկրճատվեն

13.12.2019 15:06
1722

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի սկսել է հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթաց: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը՝ ներկայացնելով արդյունքները, նշեց, որ մի շարք առարկաների պետական չափորոշիչները և ծրագրերը վերջին անգամ վերանայվել են 15 տարի առաջ:

«Վերանայելով չափորոշիչները և ուսումնական պլանները՝ նպատակ ունենք բարելավել առարկաների դասավանդման որակը, կրճատել սովորողների ծանրաբեռնվածությունը, առանձնահատուկ ուշադրություն դարձնել հայագիտությանը և բնագիտական առարկաներին»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Արևիկ Անափիոսյանը: Արդյունքում փոխվելու է դասագրքերի բովանդակությունը:

Առարկայական ծրագրերը վերանայվում են մի քանի սկզբունքով: Նախարարի տեղակալի խոսքով՝ իրենց համար շատ կարևոր է, որ հնարավորինս ինտեգրացված գործընթաց  լինի: Նա նշեց, որ մի շարք առարկաներ են դասավանդվում, որոնք ներդրվել են տարբեր գերատեսչությունների կամ կառույցների հետաքրքրությունները ինչ-որ չափով բավարարելու տեսանկյունից: Նախարարությունը կարծում է, որ դրանք կարող են բովանդակային առումով ինտեգրված լինել տարբեր առարկաների միջև: Օրինակ, ձեռնարկատիրական կրթությունը ինտեգրված է «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Տեխնոլոգիա» առարկաների միջև: Նախարարությունը դիտարկում է և՛ առարկաների թվի կրճատում, և՛ եղածների բովանդակային փոփոխություն, մատուցման պարզեցում:

«Առարկաների դասավանդումը կկազմակերպվի այնպես, որ հնարավորության տրվի քննադատության, վերլուծական հմտությունների զարգացման համար: Մշակվելու է ուսուցիչների վերապատրաստման համար մոդուլներ, որոնք լինելու են ինչպես առարկայի բովանդակությանը, այնպես էլ մեթոդաբանությանը վերաբերող»,-ասաց նախարարի տեղակալը: Ծրագիրը հաջորդ սեպտեմբերից նախատեսվում է փորձնական իրականացնել Տավուշի մարզում, իսկ հետագայում քիչ-քիչ անցում կատարել մյուս մարզերին:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40