Դպրոցներն անցնում են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության

07.08.2020 18:23
11864

ՀՀ ԿԳՄՍՆ-ն e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը և դրանց լրացման կարգը սահմանող հրամանի նախագիծը: Առաջարկվում է գործածվող 14 փաստաթղթերի մեծ մասն այսուհետ վարել էլեկտրոնային եղանակով: Նոր կարգի նպատակն է դյուրացնել հանրակրթական ուսումնական հաստատություններում պարտադիր գործածության փաստաթղթերի լրացումը, գործածումը և փաստաթղթաշրջանառությունը, ինչը նաև կմեծացնի հանրակրթության ուսումնական հաստատությունների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում գործածվող փաստաթղթերի մի մասը ձևավորվում է ինքնաշխատ եղանակով՝ արդեն մուտքագրված տեղեկությունների հիման վրա:

Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը ստորև.

  1. Էլեկտրոնային դասամատյաններ
  2. Աշխատողի անձնական էլեկտրոնային գործ
  3. Սովորողի անձնական էլեկտրոնային գործ
  4. Միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյան
  5. Հիմնական կրթության վկայականների բաշխման մատյան
  6. Ավարտական, պետական ավարտական, փոխադրական, էքստեռն քննությունների և գիտելիքների ստուգման արձանագրություններ
  7. Էլեկտրոնային հաստիքացուցակ
  8. Տարիֆիկացիոն մատյան, ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում` հիմնադրի որոշմամբ
  9. Ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրություն
  10. Ուսուցչի բաց թողած և փոխարինած դասաժամերի հաշվառման մատյան
  11. Ուսումնական առարկաների թեմատիկ պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով
  12. Դասալսումների արդյունքների արձանագրություն
  13. Տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով
  14. Սովորողների շարժի մատյան /ձևավորվում է էլեկտրոնային մատյանում տվյալներ մուտքագրելու արդյունքում/:

Նշենք, որ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը հաստատելու» N 23-Ն հրամանը:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40