Դու եւս կարող ես քո մասնակցությունն ունենալ

24.03.2014 14:24
3037

Գործուն եւ նպատակային այս օրն է պայմանավորում ապագան: Ապագա, որին հասնելու համար մեզանից յուրաքանչյուրն, անգամ փոքր իսկ ցանկության դեպքում, կարող է հնարավորինս սատար լինել նմանատիպ հոգսերով երեխաներին: Դու եւս կարող ես քո մասնակցությունն ունենալ հերթական ամսվա հրատապ ծրագրի իրականացմանը: Գուցե դո՞ւ ես նրանցից մեկի աջակիցը…

Վարդան Ասատրյան (ծնվել է 09.02.2007թ.). երեխայի մոտ ախտորոշված է սպաստիկ տետրապարեզ: Վարդանին խորհուրդ է տրվում հաճախել ձիաթերապիայի երեք կուրս, որի արժեքը կազմում է 60,000 (վաթսուն հազար) դրամ:

Նարեկ Հարությունյան (ծնվել է 25.04.2007թ.). երեխայի մոտ ախտորոշված է ՄՈՒԿ` մանկական ուղեղային կաթված, եւ մարմնի ֆունկցիոնալ առաջընթացի համար անհրաժեշտ է կանգնակ` 120.000 դրամ արժողությամբ:

Գագիկ Բաբայան (ծնվել է 17.06.1995թ.). բժշկական հետազոտության արդյունքում երեխայի մոտ ախտորոշվել է հետին միզուկի կափույր, երկկողմանի ուրետերեո-հիդրոնեֆթոզ, խրոնիկ երիկամային անբավարարություն, ծրագրային հեմոդիալիզին համապատասխան վիճակ: Երեխային շտապ անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում, որի համավճարը կազմում է 2.500.000 դրամ:

Ցանկության դեպքում կարող եք աջակցել ծրագրին` «ԷԽՈ» ՀԿ թիմի բանկային հաշվեհամարին փոխանցում կատարելով` «Ինեկոբանկ» ՓԲԸ 205004201674: Ինչպես նաեւ այցելելով մեր պաշտոնական կայք` www.ekhongoarmenia.am: Դուք կծանոթանաք մեր գործունեությանը, իրականացրած եւ հրատապ ծրագրերին: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են որակապես փոխել հաշմանդամ մարդկանց կյանքը եւ տեսնել նրանց մեր հասարակության լիարժեք, լիիրավ անդամ:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12