Դուդուկի, «Դլե յաման»-ի և Կոմիաստի հնչյունների ներքո Ստամբուլում վերջին հրաժեշտն են տվել Արա Գյուլերին

20.10.2018 16:22
1364

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Ստամբուլում վերջին հրաժեշտն են տվել պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերին, ով կյանքից հեռացել է հոկտեմբերի 17-ին՝ 90 տարեկանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ակօս» պարբերականը, Գյուլերի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Երեք խորան հայկական եկեղեցում:

Գյուլերի դին եկեղեցուց դուրս են բերել հայկական դուդուկի, «Դլե յաման»-ի և Կոմիաստի հնչյունների ներքո՝ ծածկված թուրքական դրոշով: Պոլսահայ լուսանկարիչը հուղարկավորվել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը:
Գյուլերի հուղարկավորությանը ներկա են գտնվել հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ, բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ, մտավորականներ, երկրպագուներ ու լրատվամիջոցների հարյուրավոր ներկայացուցիչներ:

«Ստամբուլի աչք» անունով հայտնի հայազգի լեգենդար լուսանկարչի  մահվան պատճառն էր սրտի անբավարարությունը:

Պոլսահայ լուսանկարչի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշել, որ տասնամյակներ շարունակ Գյուլերի  խորաթափանց աչքը տեսել և արձանագրել է պատկերներ, որոնք նոր մակարդակի բարձրացրին համաշխարհային լուսանկարչական արվեստը։

Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական հեռագրում նշել է, որ նա կշարունակի ապրել իր թողած ստեղծագործություններով և հավելել, որ Գյուլերն «իր օբյեկտիվով պատմությունն է գրել»:

 

 

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01