Դուք հանուն իշխանության ու փողի մսխում եք ձեր հերոսական անցյալը. Մենուա Հարությունյանը՝ Սասուն Միքայելյանին

26.11.2018 17:41
1189

ՀՀԿ համապետական ցուցակի 9-րդ համար, քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր Սասուն Միքայելյանը Թալինում հայտարարել է, որ այսպես կոչված հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը...

Ցավում եմ, որ, Արցախյան պատերազմի հերոսներից մեկը լինելով, Սասունն այնքան է տարված իշխանամոլությամբ, որ իրեն թույլ է տալիս նման անհեթեթ մտքեր հայտնել, որ փողոց փակողների աշխատանքն ավելի է կարևորում, քան սեփական կյանքով հայրենիք պահած, եռաբլուրում պառկած իր հերոս ընկերների անձնազոհությունը ...

Ցավում եմ, որ Արցախյան պատերազմում հերոսացած Սասունը այդպես էլ չկարողացավ գիտակցել, որ իր և իր ընկերների Արցախյան պայքարը հերոսություն է, որի համար մենք իրեն շարունակում ենք հարգել , իսկ փողոցներ փակելով ու շանտաժով, զոռբայությամբ ու սահմանադրությունը բռնաբարելով իշխանությունը զավթելը դավաճանություն է սեփական պետության նկատմամբ, որ մենք երբեք չենք ներելու...

Ժամանակին խորհուրդ եմ տվել մեր մյուս կռված տղերքին հեռանալ քաղաքականությունից և մեր ժողովրդի հուշերում մնալ որպես պատերազմի հերոսներ, և նույն խորհուրդն էլ այսօր տալիս եմ Սասունին, հուշելով նրան, որ իրականում բարի խորհուրդ եմ տալիս, և եթե ժամանակին գեներալ Մանվելը լսեր իմ այս խորհուրդը... շատ կցանկանայի, որ ի տարբերություն Մանվելի՝ հիմա Սասունը լսեր իմ այս խորհուրդը:

Քաղաքականությունը ձեր տեղը չէ, տղե՛րք, դուք հանուն իշխանության ու փողի մսխում եք ձեր հերոսական անցյալը, որն ինձ իսկապես ցավեցնում է...»:

lurer.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40