Դուք լքել եք հոգևոր խրամատը, իսկ ես պատերազմի խրամատ չեմ լքել․ Աշոտ Մինասյանի խոսքը կալանավայրից

20.01.2026 21:59
614

Խոսքս ուղղում եմ այն տիրադավ «սրբազաններին ովքեր խռովություն են բարձրացրել Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ միանալով հայրենադավ իշխանությանը։

Ես ուզում եմ ներկայացնել այն տարբերությունները, որ ունենք ես եւ դուք այս կարճ, անցավոր կյանքում, այս դրախտային հայոց աշխարհի վրա։

Ես հավատացյալ եմ, Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր զավակ։

Կասեմ՝ ավելի շատ եմ կարդացել Աստվածաշունչ, քան ձեզանից յուրաքանչյուրը։

Ես ավելի շատ եմ սաղմոսներ կարդում, քան ձեզանից յուրաքանչյուրը։

Ես ավելի շատ եմ աղոթում Աստծուն, քան ձեզանից յուրաքանչյուրը։

Ես ավելի շատ եմ շարականներ երգում, քան ձեզանից յուրաքանչյուրը։

Ես պատերազմի խրամատ չեմ լքել։

Դուք լքել ելք հոգեւոր խրամատը։

Ես զոհված եղբայրներիս ու ընկերներիս եմ հուղարկավորել։

Դուք բենթլիատեր մեծահարուստներ եք։

Իմ հոգու մեջ, մարմիս վրա պատերազմի սպիներ են։

Ձեր մարմնի վրա կանացի մատնահետքեր են, իսկ հոգու մեջ՝ սատանան։

Հինգ անգամ եղել եմ Սիսիանի Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչքավորը, Արցախի եւ Հայաստանի տարբեր վայրերում իմ զոհված զինակից ընկերների հիշատակին տեղադրել եմ 38 խաչքար՝ իմ բարերար ընկերների օգնությամբ։

Դուք՝ չգիտեմ։

Անցել եմ Արցախյան բոլոր պատերազմներով, զոհաբերել եղբայրներիս և միշտ պատրաստ եղել զոհվելու Արցախիս ու Հայաստանիս համար։

Դուք՝ չգիտեմ։

Իմ երկու ավագ որդիներն ինձ հետ մասնակցել են քառօրյա և 44-օրյա պատերազմներին։

Արցախյան ոչ մի պատերազմի դուք չեք մասնակցել և ոչ էլ ձեր ապօրինի որդիները։

Ես ունեմ 36 պետական և կառավարական պարգև։ «Մարտական խաչ» շքանշանի կրկնակի ասպետ եմ։

Դուք ունեք մեկ խաչ, որից ունեմ նաև ես ու ամբողջ հավատավոր ժողովուրդը (որին դուք չեք հավատում)։

Ես երբեք դուրս չեմ եկել մեր եկեղեցու դեմ, մնացել եմ եկեղեցու պաշտպան, Սյունյաց հոգևոր թեմի ատենապետն եմ։

Դուք դուրս եք եկել մեր եկեղեցու դեմ, դավաճանել եք օծյալ Վեհափառին ու միացել դավադիրներին։

Ես նստած եմ կալանավայրում իրական Սրբազանների հետ։

Դուք վայելում եք կյանքը զեխության մեջ և ճոխ սեղան նստում դավաճանների հետ։

Անգամ բանտախցում իմ սեղանի գրքերն են Աստվածաշունչն ու Նարեկը։

Եվ երբ վերլուծում եմ իմ ու ձեր տարբերությունները պարզվում է՝ ես ավելի հայ հոգևորական եմ, քան ձեզնից յուրաքանչյուրը։

Ձեզ խորհուրդ եմ տալիս գնալ Տաթևի ձորում գտնվող Հարանց անապատ ճգնելու և ապաշխարելու, մեղա գալու և աղոթելու։ Գուցե Աստված ձեզ ների, Վեհափառն էլ ների, ժողովուրդն էլ ների։

Սյունյաց հոգևոր թեմի ատենապետ

Սիսական ջոկատի հրամանատար

Պահեստազորի գնդապետ

<<Վարդաշեն>> Ք.Կ.Հ կալանավոր

Աշոտ Հրանտի Մինասյան /Երկաթ/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40