ԱՄՆ-ը դեռ ուզում է տեսնել, թե Հայաստանի նոր կառավարությունը ուր է գնում, նաև սպասում են ընտրություններին

19.08.2018 12:54
1091

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:

-Պարոն Սասունյան, Կալիֆոռնիա նահանգի Ֆրենզո քաղաքից ընտրված հետախուզության հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Նունեզը մեկնել է Բաքուու Ալիեւի հետ քննարկել է Արցախի խնդիրը: Այստեղ Դուք մտահոգվելու առիթ տեսնո՞ւմ եք:

-Կալիֆոռնիա նահանգը 57 կոնգրեսական ունի տարբեր շրջաններից։ Կոնգրեսական Նունեզը հանրապետական է, Թրամփի կուսակցության ներկայացուցիչը։ Վերջին ամիսներին նա շատ ծայրահեղ ելույթներ է ունեցել, որոնք հայության հետ կապ չունեն։ Նա շատ խնդրահարույց անձնավորություն է ԱՄՆ-ում, և շատերը նրան չեն սիրում։ Ես տեղյակ չէի, որ նա Բաքու է գնալու, բայց հետո տեսա, որ գնացել և Ալիևի հետ հանդիպել է։ Լուրերում ես չեմ տեսել, որ նա Ալիևի հետ խոսել է Արցախի մասին, թեև զարմանալի չէ, եթե խոսել է, որովհետև Ալիևն ուզում է բոլորի հետ Արցախի հարցում պրոպագանդա անել։ Նախ ԱՄՆ-ում օրենք կա, որ որևէ կոնգրեսական չի կարող նվեր ստանալ օտար աղբյուրներից, եթե այդ նվերը մի քանի հարյուր դոլարից ավելի է, և այդ առումով պետք է ստուգենք ու պարզենք, թե ինչ նվեր է ստացել Բաքու այցելած կոնգրեսականը։ Նա ստիպված է լինելու օրենքով արձանագրել այդ նվերը։ Ինչպես գիտենք, աշխարհի տարբեր երկրներից պաշտոնյաները, որ Ադրբեջան են այցելում, վերադառնում են ամեն տեսակի թանկարժեք նվերներով, խավիարներով, գորգերով։

Ադրբեջանցիները այդ վերաբերմունքն ունեն բոլորի հանդեպ, նույն կաշառքները տալիս են բոլորին, հետևաբար, չեմ զարմանա, եթե տեղեկանանք, որ Նունեզն էլ իր բաժինն է ստացել։ Երկրորդ՝ մինչև այս վերջին ամիսներին Թրամփի հետախուզության հարցերը, Նունեզը հայանպաստ դիրքորոշումներ է ունեցել, և Հայ դատի հանձնախումբն իր ընտրությունը անցյալում պաշտպանել է։ Բայց այս այցելությունից հետո արդեն դժվար թե Հայ դատի հանձնախումբն իրեն թիկունք կանգնի։ Ճիշտ հակառակը, մինչև նոյեմբեր ժամանակ կա, և հայկական հանձնախումբը ժամանակ ունի ուսումնասիրելու նրա տվյալները, նաև պահանջելու հանդիպում իր հետ, և նույնիսկ պահանջելու, որ ինքը ներողություն խնդրի իր Բաքու այցելության համար։ Կտեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն իր վերադարձից հետո, և եթե Հայ դատի հանձնախումբը համաձայն չլինի նրա հայտարարություններին, կպաշտպանեն իր հակառակորդ թեկնածուին։ Եվս մեկ տեղեկություն. Լոս Անջելեսի նախկին քաղաքապետ Վիլառաիգոսան, որը շատ հայասեր մեկն էր, մի քանի ամիս առաջ իմացանք, որ նա Բաքու է այցելել Ադրբեջանի իշխանության հրավերով, այնտեղ կոնֆերանսի է մասնակցել և ի նպաստ Ադրբեջանին ելույթ է ունեցել։ Մենք անմիջապես կապվեցինք իր հետ, մեր դժգոհությունը հայտնեցինք, ինչին նա անմիջապես արձագանքել էր, որ չի իմացել, սխալվել է։ Մենք պահանջեցինք, որ նա գրավոր հայտարարությամբ հանդես գա, ներողություն խնդրի իր ելույթի համար և դա ներկայացնի մամուլին։ Նա հենց այդպես էլ վարվեց և հայտարարեց, որ երկրորդ անգամ նման սխալ չի անի։ Դա նախադեպ է, և մենք նույն ձևով պետք է վարվենք Նունեզի հետ։

-Հնարավոր է՝ աշնանը ականատես լինենք Փաշինյան-Թրամփ հանդիպմանը։ Ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից, ընդհանրապես, Հայաստանը կարողանո՞ւմ է ինչ-որ օրակարգ առաջարկել ԱՄՆ-ին։ Հայ-ամերիկյան հարաբերություններում հնարավո՞ր է բեկում լինի այդ հանդիպումից հետո։

-Այո, ես տեղյակ եմ, որ փորձում են Փաշինյան-Թրամփ հանդիպումը կազմակերպել, թեև դեռ վերջնական որոշում չկա։ Մենք հիմա չենք ուզում չափազանց մեծ ակնկալիքներ ունենալ, որ Հայաստանը կարող է ինչ-որ օրակարգ պարտադրել, որովհետև, ի վերջո, Ամերիկան հսկա պետություն է, ու սա պետք է լինի նրանց առաջին հանդիպումը։ Բացի դրանից՝ ես չեմ կարծում, որ առաջին հանդիպմանը հնարավոր է շատ խոր հարցեր լուծել, նաև այնքան էլ Հայաստանի շահերից չի բխում, որ շատ լուրջ հարցերի շուրջ համաձայնեն իրար հետ։ Հայաստանի շահն այն է, որ նորմալ հարաբերություններ ունենան թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի, թե՛ ԱՄՆ-ի ու երրորդ աշխարհի երկրների հետ։ Պետք չէ որևէ կողմի հետ չափազանց շատ մտերմանանք։ Մենք ուրիշների հետ նման հանդիպումներում պետք է ավելի հայամետ դիրքորոշում ունենանք, ոչ թե ամերիկամետ, ռուսամետ և այլն։

-Վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց, որ Ամերիկան չի շտապում Հայաստանում ներդրումներ անել։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը, կարծում եք՝ նրանք զգուշավո՞ր են Հայաստանի հետ հարաբերություններում, քանի դեռ մեր երկրում ընտրություններ տեղի չեն ունեցել։

-Ամերիկայի և այլ երկրների ղեկավարները գոհ են Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից, բայց ինչ վերաբերում է նրան, որ ԱՄՆ-ը քաջալերի, որ ներդրում լինի և առևտուրը զարգանա, ամերիկյան կառավարությունը դեռ ուզում է սպասել, տեսնել, թե այս շարժումն ինչ գործնական դրական արդյունքներ կունենա՝ խոսքից անցնելով գործի։ Անշուշտ, դրական նշույլներ կան, բայց ամերիկացիներն ուզում են սպասել, տեսնել, թե ուր է գնում այս շարժումը, նաև սպասում են ընտրություններին, տեսնեն, թե որ խմբավորումը, որ կուսակցությունը ավելի ազդեցիկ կլինի։

-Մտահոգվելու առիթ կա՞։

-Այո, մտահոգվելու առիթ կա, որովհետև պատժամիջոցները միայն Իրանի համար չեն, դրանք ազդեցություն ունեն նաև բոլոր այն երկրների վրա, որոնք առևտուր են անում Իրանի հետ։ Իրանը շատ կարևոր երկիր է Հայաստանի համար թե՛ քաղաքական առումով, թե՛ տնտեսական։ Հայաստանն ամեն ինչ անում է Իրանի հետ կապերն ամրապնդելու ուղղությամբ, և ես շատ ուրախ եմ, որ մեր վարչապետն Իրան այցելելու ծրագիր ունի, թեև դա կարող է ամերիկացիներին շատ դուր չգալ։ Միակ բանը, որ կարող ենք անել թե՛ որպես պետություն, թե՛ ամերիկահայության Հայ դատի հանձնախումբ, այն է, որ երբ Իրանի դեմ պատժամիջոցները Թրամփն իրագործի, այդ պատժամիջոցների մեջ կան որոշ բացառություններ, և մենք կարող ենք դիմել Կոնգրեսին և խնդրել, որ Իրանի հետ Հայաստանի կոնկրետ մի պրոյեկտը լինի այդ բացառությունների մեջ և դուրս լինի պատժամիջոցներից։ Այդ հնարավորությունը կա, եթե մենք դրանից չկարողանանք օգտվել, հնարավոր է լուրջ ծրագրեր ձախողվեն Հայաստանի և Իրանի միջև։ Հայաստանը որպես փոքր երկիր չի կարող ԱՄՆ-ի դեմ դուրս գալ, ինչպես անում են թուրքերը և ասել՝ մենք չենք ենթարկվում ձեր որոշումներին, անում ենք այն, ինչ ուզում ենք։ Այդ դեպքում ԱՄՆ-ը կսկսի բոլոր տեսակի բանկային, տնտեսական, առևտրային և ներդրումային պատժամիջոցների դիմել Հայաստանի դեմ։ Դա շատ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։

1in.am

 

 

 

 

 

 

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34