«Վերնատուն»․ Վերանայելով Վասակ Սյունու կերպարը

05.06.2023 22:39
1223

Ինչպե՞ս ճիշտ «ընթերցել» անցյալի ուղերձները, ինչո՞ւ վերանայել 5–րդ դարի պատմական իրադարձությունները, Ավարայրի ճակատամարտը, Վասակի և Վարդանի կերպարները։

Պատմաբան, հրապարակախոս Համլետ Դավթյանը խոսում է իր նոր՝ «Մեծն Վասակ Սյունի» աշխատության մասին, որի տպագրությունը նախաձեռնել է «Կողբ» կրթամշակութային հիմնադրամը։ Պատմաբանն ասում է, որ Վարդանանց պատերազմն իրականում խռովություն էր Վասակ Սյունու դեմ։ Եվ դոգմատիկ ճշմարտություններ ու կեղծ թեզեր են, որ երկիրն ու հայրենիքը փրկում և ապրեցնում են հերոսները, երկիրը ապրեցնում են առաջնորդները։

«Ունեցիր լավ առաջնորդներ և երբեք հերոսների կարիք չես ունենա»․ իր աշխատության մեջ գրում է պատմաբանը։ Կարդալով մատենագիրներին և ուսումնասիրելով ողջ պատմագիտական նյութը՝ հեղինակը լուրջ կասկածներ է ունեցել․ «Ինձ նախևառաջ առաջ է տարել կասկածը։ Եղիշեն և Փարպեցին բացահայտ քամահրանքով, զզվանքով էին խոսում և մեղադրանք էին ներկայացնում, ինչը ինձ հավատ չէր ներշնչում»։

Հեղինակը, հիմնվելով մատենագիրների և այլ աղբյուրների վրա, ասում է․ «Վասակի հեղինակությունը ահռելի էր ամբողջ Սասանյան Պարսկաստանի մասշտաբով․ Պարսից թագավոր, Միհրներսեհ հազարապետ և երրորդ անձը Վասակ Սյունին էր»։

Անդրադառնալով Ավարայրի ճակատամարտի պատճառներին՝ պատմաբանն ասում է, որ ժողովրդին բռնի ձուլելու և կրոնափոխ անելու խնդիր չի եղել, քրիստոնեությունը խորթ և մերժված չի եղել Սասանյանների կողմից։ Դա կեղծ թեզ է։ Վարդանանց պատերազմը խռովություն էր Վասակ Սյունու իշխանության դեմ։ Այստեղ դեմ դիմաց էին Պարսից արքունիքը և Հայստանյաց եկեղեցին, որը այդ շրջանում ներկայացնում էր Բյուզանդիայի շահերը։

Ի՞նչ կարևոր հետևություններ պետք է արվեն այս ուսումնասիրությունից։ Համլետ Դավթյանը նշում է․ «Ամենակարևորը, որ պետությունը անառարկելի, անսակարկելի արժեք է, երբեք չի կարելի հարցականի տակ դնել այն։ Եթե մեր պատմության թագավորական իշխանության և պետականության շղթան նայում ենք, 5–րդ դարում այն արհեստականորեն ընդհատվեց և եկեղեցին գործեց ամենամեծ մեղքերից մեկը՝ թույլ չտալով որ վերականգնվի հայոց պետականությունը։ Ընդամենը դինաստիայի փոփոխություն պիտի լիներ․ Արշակունիներին պիտի փոխարինեին Սյունիները։ Եկեղեցին դա թույլ չտվեց։ Եվ արժեքների հետ կապված այս վտանգավոր մոտեցումները շարունակվեցին։ Այդ սխալները ցույց տալով, պատմությունը ճիշտ ներկայացնելով՝ մենք պիտի համապատասխան եզրակացություններ անենք ապագայի համար»։

armradio.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40