Ձախողված սադրանք «Սյունյաց երկիր» թերթի դեմ. պահանջվել է syuniacyerkir.am կայքից հեռացնել մարզպետին առնչվող նյութը

17.07.2017 12:43
2433

Հուլիսի 14-ին, ժամը 14-ի սահմաններում երկու հոգի եկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագրություն՝ պահանջելով syuniacyerkir.am կայքից հանել Սյունիքի մարզպետին առնչվող նյութերից մեկը:

Նրանցից անմիջապես հետո խմբագրություն են խուժել Սյունիքի օրվա մարզպետ Վահեի ընտանիքի վերահսկողության տակ գտնվող Zangezur.TV-ի լրագրողներ Թագուհին եւ Սոնան, օպերատոր Ալեքսան Գրիգորյանը, ովքեր առանց թույլտվության նկարահանումներ են կատարել, սակայն խմբագրության աշխատակիցները ցուցաբերել են առավելագույն զսպվածություն՝ խմբագրություն խուժածներից պահանջելով դադարեցնել նկարահանումն ու ձայնագրումը:

«Դեպքի վայր» էին ժամանել նաեւ «Սոսի» հեռուստատեսության լրագրող Հերմինե Միքայելյանը եւ օպերատոր Ռոբերտ Օհանջանյանը, բայց նրանք սահմանափակվել էին խմբագրություն եկած անձանցից դրսում (խմբագրության բակում) հարցազրույց վերցնելով:

Մոտ ժամը 14-ին Գորիս ժամանած Սամվել Ալեքսանյանը՝ «Սյունյաց երկիր» թերթի խմբագիրը, իմանալով, որ խմբագրության շուրջ միջադեպ է հրահրվել ու կազմակերպվել՝ շտապ վերադարձել է Կապան (ժամը 16-ին խմբագիրն արդեն Կապանում էր՝ խմբագրատանը), սակայն խմբագրությունում բացի աշխատողներից ոչ ոք չի եղել:

Այնուհետեւ Սամվել Ալեքսանյանը հեռախոսով կապվել է այդ լրատվամիջոցների հետ (ովքեր փորձել էին միջադեպ հրահրել խմբագրության շուրջ՝ առանց հրավերի ներխուժելով խմբագրության տարածք եւ նկարահանումներ ու ձայնագրություններ կատարել), հրավիրել նրանց խմբագրություն՝ պատրաստակամություն հայտնելով պատասխանել բոլոր հետաքրքրող հարցերին: Սակայն «Սոսի հեռուսաընկերության» լրագրողն ու օպերատորը չեն եկել իրենց «հետաքրքրող» հարցերի պատասխանը ստանալու:

Խմբագրություն են եկել միայն Zangezur.TV-ի լրագրող Թագուհին եւ օպերատոր Ալեքսան Գրիգորյանը:

Սամվել Ալեքսանյանը նրանցից նախ փորձել է ճշտել՝ «Տեղյա՞կ եք, որ Zangezur.TV-ին մարզպետի նոր տիկնոջ լրատվամիջոցն է, որ այդ լրատվամիջոցը բացառապես մարզպետի ընտանիքին է սպասարկում»: Խմբագիրը փորձել է ճշտել նաեւ՝ «Ո՞վ է Ձեզ ուղարկել թերթի խմբագրություն՝ Վահե՞ն, թե՞ Էլիզաբեթը»:

Ալեքսան Գրիգորյանը պատասխանել է, թե իրեն կայքի խմբագիրն է ուղարկել, իսկ թե ով է խմբագրին հանձնարարել՝ տեղյակ չէ:

Սամվել Ալեքսանյանը պատասխանել է Zangezur.TV-ի մեկ հարցին եւ լրագրողին ու օպերատորին դուրս հրավիրել խմբագրության տարածքից:

Այնուհետեւ խմբագրակազմը քննարկել է խմբագրություն այցելած մարդկանց խնդրանքը: Եվ, նկատի ունենալով, որ կայքի՝ խնդրո առարկա հրապարակումը բարոյական ծանր վիճակի մեջ է դրել այդ ընտանիքին (ինչպես իրենք էին հայտարարում), խմբագրությունը որոշել է ընդառաջ գնալ մարդկանց եւ syuniacyerkir.am կայքից հանել վիճահարույց նյութը:

Սյունիքի մարզպետարանի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ միջադեպի համար այնպիսի պահ է ընտրվել, որ թերթի խմբագիրը տեղում չլինի եւ տեղի ունեցածին այլ երանգ տրվի: Սակայն Սամվել Ալեքսանյանը, ինչպես նշվեց, նոր-նոր Գորիս հասած, անմիջապես վերադարձել է Կապան՝ լսելու «հյուրերին»:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրությունը տեղի ունեցածը գնահատում է որպես լրատվամիջոցի վրա ճնշում գործադրելու, լրագրողների գործունեությանը խոչընդոտելու, թերթի խմբագրությանն ինչ-որ սադրանքի մեջ ներքաշելու անբարո փորձ, իսկ մարզպետի ու նրա տիկնոջ պահվածքից չենք զարմանում, քանզի, ինչպես երեւում է, ուրիշ բանի ընդունակ չեն:

Ինչեւէ, ցավակցում ենք միջադեպի լիբրետոյի տկարամիտ հեղինակներին՝ հերթական սադրանքը հաղթական ավարտին չհասցնելու համար:

Թերթի խմբագրակազմը շնորհակալություն է հայտնում ոստիկանության Կապանի բաժնին, որի ներկայացուցիչը (մինչեւ խմբագրի Գորիսից վերադառնալը) այցելել է խմբագրություն եւ զսպել սադրիչներին:

«Սյունյաց երկիր»

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21