Ձեր ճարտարապետությունն ու երաժշտությունը մեծ հետք են թողել հայ մշակութային ժառանգության վրա. Փաշինյանի շնորհավորանքը Մեսչյանի 70-ամյակի առթիվ

03.03.2019 11:47
1155

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արթուր Մեսչյանի 70-ամյա հոբելյանի առթիվ: Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ուղերձում նշված է. «Հարգելի պարոն Մեսչյան, 

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ: 

Ձեր ճարտարապետական և երաժշտական հեղինակային ստեղծագործություններն իրենց ինքնատիպությամբ, ուրույն ձեռագրով, համամարդկային արժեքներին հավատարմությամբ և խորությամբ իրենց մեծ հետքն են թողել հայ ժողովրդի մշակութային ժառանգության վրա։

Որպես մտավորական ևս Ձեր խոսքը մշտապես կարևոր նշանակություն է ունեցել և շարունակում է ունենալ հասարակության համար ու բարձր գնահատվել ժողովրդի կողմից։

Շատ ուրախ եմ, որ Դուք շարունակում եք ստեղծագործական  ակտիվ գործունեությունը՝ Ձեր նպաստը բերելով մայրաքաղաք Երևանի զարգացման կարևոր գործին։ 

Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ, պարոն Մեսչյան, քաջառողջություն, երջանկություն, բեղմնավոր գործունեություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ»,- ասված է ուղերձում։

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34