Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդում է, որ ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը և մեղադրվում է կոռուպցիոն գործարքներ մեջ։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախկին պաշտոնյան Մոսկվայի քննչական մեկուսարանում է: Ռուսաստանի բարձրաստիճան ներկա և նախկին պաշտոնյաները հատկապես վերջին շրջանում հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում։
Ամիսներ առաջ էլ՝ ապրիլին, պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի մերձավոր դաշնակից պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովն էր ձերբակալվել։