Կապանցու բնավորությունը (հոգեբանական հետազոտություն)

05.04.2024 15:44
2493

Ձեւավորվելով որպես քաղաք` Կապանն ընդգրկել է հանրապետության տարբեր շրջանների եւ մեծ մասամբ Սյունիքի գյուղերի բնակիչներին: Սակայն քաղաքի պատմության անցած ժամանակահատվածը բավարար էր, որպեսզի բնավորության ընդհանուր գծեր առաջանային Կապանի բնակիչների մեջ:

 Ինչպիսին են այսօրվա կապանցուն բնորոշ անձնային առանձնահատկությունները եւ ինչպես են դրանք դրսեւորվում նրա վարքում` մենք փորձեցինք պարզել` անցկացնելով հոգեբանական հետազոտություն:

Մասնակիցները 18-65 տարեկան կանայք եւ տղամարդիկ էին, ովքեր ունեին տարբեր կրթական մակարդակ եւ տարբեր մասնագիտությունների տեր էին:

Վերլուծելով 102 հոգու տված պատասխանները` մենք կարողացանք բացահայտել տիպիկ կապանցու կերպարը: Նա բավականին շփվող է եւ ընկերասեր: Անվերապահորեն չի ընդունում ամեն մեկին, բայց բարեհոգի է մարդկանց հանդեպ, վստահող, առավել հակված հանդուրժող, համբերատար եւ հարմարվող լինելուն: Մտածում է ե՛ւ կոնկրետ, ե՛ւ աբստրակտ` չընկնելով ծայրահեղությունների մեջ. շատ չի հետաքրքրվում տեսական վերլուծություններով, բայց եւ չի տարվում միայն պրակտիկ խնդիրներով: Թեթեւակիորեն ավելի է ուղղված դեպի սեփական ներաշխարհը: Կողմնորոշվում է ե՛ւ իրականությամբ, ե՛ւ կարող է սեփական երեւակայությամբ ստեղծել նորը:

Միջին կապանցին հուզականորեն բավականին կազմակերպված է եւ չի ենթարկվում պատահականությունների կամ միայն էմոցիաների ազդեցությանը: Վերահսկում է սեփական հույզերն ու վարքը, գնահատում է կարգապահությունը: Հետեւում է հասարակական, բարոյական նորմերին եւ պահպանում վարքագծի ընդունված կանոնները: Հասարակության մեջ ներգրավված լինելը, շրջապատի խրախուսանքն ու սատարումը բավականին կարեւոր են նրա համար:

Միջանձնային հարաբերություններում նախընտրում է հավասարությունը: Որոշ չափով ավելի հակված է կոռեկտ, սիրալիր լինելուն եւ ավելի շուտ կգնա համագործակցության եւ կզիջի, քան իրավիճակը կհասցնի կոնֆլիկտի:

Բավականին ազատ է եւ անկաշկանդ վարքում: Սոցիալապես համարձակ է, պատրաստ է գործ ունենալ անծանոթ մարդկանց եւ պայմանների հետ: Միեւնույն ժամանակ խելամիտ է եւ գնահատում է իրադրությունն ու շրջապատող մարդկանց համապատասխանաբար վարքային ցուցանիշներով:

Լավ ինֆորմացված լինելը կարեւոր է կապանցու համար: Նա ունի վերլուծող միտք, հակված է փորձարարության եւ հաճույքով է ընդունում փոփոխություններն ու նորամուծությունները:

 Բացի ընդհանուր վառ արտահայտված գծերից` առանձնանում են նաեւ տարբեր տարիքին բնորոշ որակները: Օրինակ, երիտասարդների մեջ առավել վառ արտահայտված են անմիջականությունն ու բարեհոգությունը: Միջին տարիքում առաջ են գալիս խորաթափանցությունն ու որոշ չափով անբնական պահվածքը միջավայրում: Հասուն մարդիկ առավել ուղղվում են դեպի սեփական ներաշխարհը, եւ բարձրանում է նրանց ստեղծագործական պոտենցիալը:

Միջսեռային տարբերություններում ամենավառ արտահայտված առանձնահատկությունն այն է, որ Կապանի կանայք ավելի խելացի են եւ շուտ կողմնորոշվող, քան տղամարդիկ: Դրան հետեւում է զգայունության, փափկասրտության եւ զիջողականության առավել արտահայտվածությունը կանանց մեջ, ինչպես նաեւ ներքին կազմակերպվածության ավելի բարձր մակարդակը: Տղամարդիկ, ի տարբերություն կանանց, ավելի բնական են վարքում եւ թեթեւակիորեն ավելի են հակված դեպի կայուն սկզբունքները, ավանդույթները պահպանելուն: Այսպիսով, մեր քաղաքացիները բավականին ակտիվ են եւ էներգիայով լի: Լռակյացության եւ շատախոսության, զսպվածության եւ իմպուլսիվության միջեւ ընտրում են օպտիմալ, միջին էքսպրեսիվության (արտահայտչականության) տարբերակը: Եվ, անկախ տարիքից, սեռից կամ կրթությունից, նախընտրում են հետեւողականությունը, կազմակերպվածությունն ու սոցիալական նորմերը պահպանելը:

Սոնա Մելիք-Քարամյան

Հոգեբան

«Սյունյաց երկիր» թերթ,

№ 24-25 (160-161),

10 սեպտեմբերի 2008 թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40