Ձևավորվել են նոր գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները

21.05.2020 15:01
1142

Քիչ առաջ Արցախի Հանրապետության նոր յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանին ձևավորվել են 7 մշտական հանձնաժողովներ:

Ընդհանուր առմամբ, կգործեն արտաքին հարաբերությունների, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի, պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի, պետական-իրավական հարցերի, սոցիալական և առողջապահության հարցերի, ինչպես նաև ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովները:
 
Այսպես՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կընդգրկի միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ և միջխորհրդարանական կապեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում, զբոսաշրջություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն բաժինները:
 
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել պատգամավոր Վահրամ Բալայանը: Իր խոսքում նա նշել է, որ արտաքին քաղաքականության ոլորտում բավականին անելիքներ կան, և օրենսդրական առումով պետք է հնարավորություն ստեղծել իրավասու մարմինների աշխատանքի:
 
Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովը կընդգրկի արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, առևտուր և ծառայություններ, գյուղատնտեսություն, բնական պաշարներ, բնության պահպանություն բաժինները:
 
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել պատգամաովոր Վլադիմիր Կասյանը: Իր խոսքում նա նշել է, որ կփորձեն իրենց հանձնաժողովում քննարկվող ցանկացած հարց ընդունել միայն ու միայն հանուն հայրենիքի զարգացման:
 
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն ընդգրկում է գիտություն, կրթություն, հրատարակչական գործ, մշակույթ, երիտասարդություն, սպորտ բաժինները:
 
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել պատգամավոր Արամ Հարությունյանը: Իր խոսքում նա նշել է, որ առաջնահերթ է համարում ներառական կրթության համակարգի բարելավմանը, քանի որ այդ ոլորտում, իր իսկ խոսքով, կան խնդիրներ:
 
Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն ընդգրկում է պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմաարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական և ոստիկանական ծառայություններ բաժինները:
 
«Միասնական հայրենիք» կուսակցության կողմից հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել պատգամավոր Սեյրան Հայրապետյանը: Իր խոսքում նա նշել է, որ գործընկերների հետ համատեղ օգտագործելու է բոլոր հնարավորությունները՝ ի շահ Արցախի պետականաշինության և բանակաշինության զարգացման:
 
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ընդգրկում է սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ, տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, մարդու և քաղաքացու իրավունքներ ու ազատություններ, փաստաբանական և նոտարական ծառայություն, երեխայի իրավունքներ, կուսակցություններ և այլ հասարակական միավորումներ, կրոն, գենդերային հարցեր, ազգային փոքրամասնություններ բաժինները:
 
«Միասնական հայրենիք» կուսակցության կողմից հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել պատգամավոր Սևակ Աղաջանյանը: Իր խոսքում նա նշել է, որ իրենց ջանքերն ուղղված են լինելու օրենսդրական դաշտի բարեփոխումներին՝ հանուն Արցախի զարգացման:
 
Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն ընդգրկում է սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, բնակարանային պայմաններ, ժողովրդագրություն և հայրենադարձություն, առողջապահություն, մայրություն և մանկություն բաժինները:
 
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել պատգամավոր Արամ Գրիգորյանը: Իր խոսքում նա կարևորել է կառուցողական աշխատանքի իրականացումը և վստահեցրել, որ իր մասնագիտական փորձը ներդնելու է ամբողջ ծավալով աշխատանքները կազմակերպելու համար:
 
Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովն ընդգրկում է բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, ներքին և օտարերկրյա ներդրումներ, տնտեսության պետական կարգավորում, սեփականաշնորհում, շուկայական ենթակառուցվածքներ, բանկային համակարգ, ֆինանսավարկային կազմակերպություններ՝ հարկեր, տուրքեր, վճարներ, տարածքային զարգացում, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, արտաքին տնտեսական կապեր, ֆինանսական և տնտեսական բնույթի միջազգային պայմանագրեր բաժինները:
 
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել պատգամավոր Արթուր Հարությունյանը: Իր խոսքում նա նշել է, որ վերջին տարիներին բավականին ծավալուն բարեփոխումներ են իրականացվել հարկաբյուջետային և տնտեսական քաղաքականության ոլորտներում:
 
Գաղտնի փակ քվեարկության արդյունքում հանձնաժողովի նախագահի բոլոր թեկնածուներն ընտրվել են իրենց պաշտոններում:

artsakhpress.am

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19