ԵԱՀԿ ՄԽ համանախագահը հույս է հայտնել, որ դեկտեմբերին կկայանա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

02.11.2018 15:52
1151

 Երևանն ու Բաքուն ցանկություն ունեն շարունակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բարձր մակարդակով երկխոսությունը: Վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նոյեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

«Մենք հույս ունենք, որ հաջորդ ամիս կկայանա երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են կարգավորման առանցքային հարցերն ու վստահության ամրապնդման այն միջոցները, որոնք կարող են ընդունվել՝ հաշվի առնելով իրավիճակը, հաշվի առնելով այն, թե ինչպես են կառուցվելու երկու երկրների ղեկավարների միջև փոխհարաբերությունները: Սկզբունքային առումով մենք հասկացել ենք, որ կա բարձր մակարդակով երկխոսությունը շարունակելու ցանկություն»,- ասել է Պոպովը:

Ավելի վաղ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել էր ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում Արցախի՝ որպես բանակցող կողմ ներգրավման հնարավորությանը:

«Լեռնային Ղարաբաղը որպես բանակցային կողմ ներգրավելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մենք արդեն մեկնաբանել ենք: Դա այն հարցն է, որը պետք է որոշվի հակամարտող երկրների կողմից: Ժամանակին ԼՂ ներկայացուցիչները մասնակցել են բանակցություններին, սակայն ձևաչափը փոխվել է, և բանակցություններն արդեն շատ տարիներ տանում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը: Իհարկե, մենք ելնում ենք այն դիրքերից, որ բանակցային գործընթացում Հայաստանը հաշվի է առնում ԼՂ մոտեցումները: Բանակցային ձևաչափը փոխելու համար պետք է երկու կողմերի համաձայնությունը, որն այս պահին չկա»,- ասել էր Լավրովը:

armnepress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40