ԵԱՀԿ ՄԽ-Ն ՄՏԱԴԻՐ Է ՀԱՍՆԵԼ ԼՂ-ՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆԸ. ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ

02.10.2020 16:41
1605

ԵԱՀԿ Մինսկի խումբը մտադիր է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանն ու առանց նախապայմանների բանակցությունների շուտափույթ վերսկսմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանի հայտարարությունում՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ կոնտակտների արդյունքներով:   

«ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների՝ հոկտեմբերի 1-ի հայտարարության ոգուն համապատասխան՝ ես շեշտել եմ Ֆրանսիայի, որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի, անաչառ կերպով իր դերը ստանձնելու վճռականությունը՝ ռազմական գործողությունների դադարեցմանը հասնելու և Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո առանց նախապայմանների բանակցությունների շուտափույթ վերսկսման հարցում», - նշել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը: Ինչպես նշել են գերատեսչությունում, Լը Դրիանն այդ զրույցների ընթացքում կրկին կոչ է արել կողմերին անհապաղ ու առանց նախապայմանների դադարեցնել ռազմական գործողությունները:

Նախարարը նշել է, որ ռազմական գործողությունների երկարացումը կբերի միայն զոհերի քանակի ավելացմանն, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում, ինչպես նաև կառաջացնի էսկալացիայի ռիսկեր, որը կարող է դուրս գալ Հայաստանի և Ադրբեջանի վերահսկողությունից: «Ես զգուշացրել եմ զրուցակիցներիս հակամարտության ինտերնացիոնալիզացման վտանգի մասին»,-շեշտել է Լը Դրիանը:



armenpress.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22