ԵԱՀԿ-ն ձախողեց Լեռնային Ղարաբաղում, Մինսկի խումբը չկարողացավ ստեղծել հակամարտող կողմերի միջև երկխոսության պայմաններ. Լավրով

01.08.2025 16:00
552

ԵԱՀԿ-ն ձախողեց Լեռնային Ղարաբաղում, Մինսկի խումբը չկարողացավ ստեղծել հակամարտող կողմերի միջև երկխոսության պայմաններ. այս մասին rg.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Իսկ այն բանից հետո, երբ խմբի արևմտյան մասնակիցները (ԱՄՆ-ն և Ֆրանսիան) հրաժարվեցին Ռուսաստանի հետ փոխգործակցությունից, այն կորցրեց իր ամբողջ իմաստը», – ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:

ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար։ Խմբի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Խմբի կազմում են նաև Գերմանիան, Բելառուսը, Իտալիան, Թուրքիան, Ֆինլանդիան, Շվեդիան, ինչպես նաև Ադրբեջանը և Հայաստանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու երկու նախապայմաններից մեկն է։ Ապրիլին խորհրդարանում ելույթ ունենալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր, որ միաժամանակ ստորագրվեն և՛ խաղաղության համաձայնագիրը, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ հայտարարությունը։

Խմբի գործունեությունը փաստացի կասեցված է 2022 թվականից ի վեր, քանի որ համանախագահները դադարեցրել են փոխգործակցությունը։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ պնդել էր, որ 2022 թվականի փետրվարից ի վեր Մինսկի խմբի համանախագահները դադարեցրել են շփումները ռուսական կողմի հետ։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34