ԵԱՏՄ-ի ՀՀ վարչապետները 10 փաստաթուղթ են ստորագրել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում

26.08.2022 15:35
1001

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների վարչապետներն օգոստոսի 26-ին Չոլպոն Աթայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ստորագրել են համագործակցության զարգացման 10 փաստաթուղթ։

Դրանց թվում են միավորման մեջ արդյունաբերական կոոպերացման ֆինանսավորման, տրանսպորտի ոլորտում առաջնահերթ ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկի, փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման ընդլայնման հետագա աշխատնաքի մասին հահանգները:

Վարչապետները նաեւ քննարկել են ԵԱՏՄ-ի ալկոհոլային շուկայի կարգավորման համաձայնագրի նախագիծը եւ համաձայնեցրել են դրա վերաբերյալ հանձնարարությունը: Եվս մեկ հանձնարարություն վերաբերում Է Միության պայմանագրում փոփոխություններ մտցնելուն ֆիզիկական անձանց կողմից իրականացվող ապրանքների Էլեկտրոնային առեւտրում անուղղակի հարկերի գանձման մասով: Բացի դրանից, կառավարությունների ղեկավարները հաստատել են Եվրասիական ապահովագրական ընկերության ստեղծման հայտարարությունը:

Ինչպես նիստում պարզաբանել Է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ընկերությունն ապահովագրական աջակցություն ցույց կտա փոխադարձ եւ արտաքին առեւտրին, կխթանի ներդրումային համագործակցության զարգացմանը, կապահովի արտահանական փոխառություններ եւ փոխգործակցություն վարկային գործակալությունների եւ ապահովագրողների հետ:

Պլաններում են սեփական արժեթղթերի թողարկումը եւ նախագծերի ֆինանսավորումը: Կառավարությունների ղեկավարներն առանձին համաձայնեցրել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման ժամանակն ու վայրը. այն կկայանա հոկտեմբերին Հայաստանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

https://artsakhpress.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40