ՌԴ-ում ՀՀ դեսպանը և ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը

04.10.2024 10:49
692

Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ խորհրդի լրատվական ծառայությունը։

Նշվում է, որ զրույցին մասնակցել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Ջաբարովը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը, մտադրություն է հայտնվել նպաստել դրանց զարգացմանը:

Գրիգորի Կարասինն ընդգծել է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների դաշնակցային բնույթը, որոնք անհրաժեշտ է ամրապնդել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների: 

Սենատորի խոսքով՝ խորհրդարանականները կոչված են պահպանելու երկկողմ կապերի առողջ մթնոլորտը եւ միշտ պատրաստ են երկխոսության: 

Հանդիպման ընթացքում կարևորվել են կանոնավոր շփումները Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գծով: Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը և պարբերաբար կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

armenpress.am

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25