ԵԱՏՄ-ն պետք է նոր հնարավորություններ բացի Հայաստանի համար, այլ ոչ թե հակառակը․ Փաշինյան

02.06.2026 14:09
450

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը պետք է նոր հնարավորություններ բացի Հայաստանի համար, որպեսզի հանրապետությունում ԵԱՏՄ-ի նկատմամբ դրական վերաբերմունքն աճի։ «Իզվեստիա»-ի լրագրողի հարցերին պատասխանելիս Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև հնարավոր ընտրության, ինչպես նաև Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում ընդունված հայտարարությանը։

Վարչապետը նշել է, որ Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե կարող է անցկացվել միայն այն դեպքում, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրամիությանը կամ շատ մոտ լինի թեկնածուի կարգավիճակ ստանալուն։

«Քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանը՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու համար, հանրաքվե չի լինի։ Հենց դա տեղի ունենա, հանրաքվեն կլինի»,-ասել է նա։

Անդրադառնալով ԵԱՏՄ չորս անդամ երկրի ղեկավարների ընդունած հայտարարությանը՝ Փաշինյանը նշել է, որ ծանոթացել է դրա բովանդակությանը։

«Ես կարդացել եմ։ Այնտեղ շատ հավասարակշռված տեքստ է։ Փաստորեն, մեր գործընկերները չորս երկրներից աջակցում են Հայաստանում հանրաքվե անցկացնելու գաղափարին՝ Հայաստանի որոշման հարցով»,-ասել է վարչապետը։

Լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը տեսնո՞ւմ է ԵԱՏՄ-ի առավելությունները, Փաշինյանը պատասխանել է, որ դրանք ակնհայտ են, սակայն միությունն էլ պետք է նոր հնարավորություններ ստեղծի։

«Իհարկե, հասկանում ենք։ Բայց ես կարծում եմ, որ այս դեպքում ԵԱՏՄ-ն պետք է նոր հնարավորություններ ցույց տա, բացի նոր հնարավորություններ, որպեսզի ԵԱՏՄ-ի իմիջը Հայաստանի Հանրապետությունում աճի, այլ ոչ թե հակառակը»,-նշել է նա։

Վարչապետի խոսքով՝ որոշ սահմանափակումներ հակառակ ազդեցությունն են ունենում և Հայաստանի քաղաքացիների շրջանում բացասական ընկալում են ձևավորում ԵԱՏՄ-ի նկատմամբ։

«Եթե կիրառվում են ինչ-որ սահմանափակումներ, դա Հայաստանի քաղաքացիների շրջանում ստեղծում է ԵԱՏՄ-ի վերաբերյալ բացասական ընկալում։ Դա ինձ անհանգստացնում է»,-ասել է Փաշինյանը։

Նա նաև հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ում զբաղեցնում է եզակի դիրք, քանի որ միաժամանակ անդամ է և՛ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, և՛ Եվրասիական միջկառավարական խորհրդի։

«Ինձ համար նաև պատասխանատվություն է, որ Հայաստանի Հանրապետությունում ԵԱՏՄ-ն դրական իմիջ ունենա, բայց որոշ որոշումներ դրան չեն նպաստում։ Սակայն ես վստահ եմ, որ բոլոր խնդիրները կլուծենք»,-ընդգծել է վարչապետը։

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25