ԵԳԱԾ-ը հայտարարում է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ միջազգային գիտական պարբերականներում հոդվածների տպագրության մրցույթ

26.06.2022 11:49
944

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ը հայտարարում է մրցույթ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ միջազգային գիտական պարբերականներում հոդվածներ տպագրելու համար: Հոդվածները պետք է տպագրված լինեն ըստ «Institute for Scientific Information (ISI JCR)»-ի տվյալների ազդեցության գործակից (ԱԳ) ունեցող ամսագրերում կամ ընդգրկված լինեն «Science Citation Index Expanded (SCIE)», «Social Sciences Citation Index (SSCI)», «Emerging Sources Citation Index (ESCI)», «Arts&Humanities Citation Index (AHCI)», «Scopus» միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում։

Մեկ հոդվածի համար տրվող ֆինանսավորման չափը կազմում է 500.000 ՀՀ դրամ։ Մրցույթին ներկայացվող գիտական հոդվածը պետք է տպագրված և հասանելի լինի առցանց կամ տպագիր տարբերակով՝ 2021 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ ժամանակահատվածում: Մրցույթին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 20-ն է: 

Յուրաքանչյուր հայտատու մրցույթին կարող է ներկայացնել առավելագույնը երկու գիտական հոդված։ Հայտատուի կազմակերպությունը պետք է գրանցված լինի Հայաստանի Հանրապետությունում և նշված լինի տպագրված հոդվածում որպես հեղինակի պատկանելության վայր։

Հայտերի գնահատումն իրականացնելու է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հանձնաժողովը։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40