Եկամտահարկի գումարի վերադարձման դիմումը կարելի է ներկայացնել էլեկտրոնային եղանակով․ ՊԵԿ

01.07.2021 16:38
1272

Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը կամ քաղվածքը հարկային մարմին կարող են ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով:

Ստորագրված ու սկանավորված դիմումը և տեղեկանքը (քաղվածքը) պետք է ուղարկել ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին։

Կարևոր է․ փաստաթղթերն ուղարկելիս լրացուցիչ ճշտել նաև կից ցանկով ներկայացված ձեռք բերված կամ կառուցապատվող անշարժ գույքի հասցեին ամրագրված սպասարկման բաժնի էլեկտրոնային փոստի հասցեն։

Նշենք, որ շահառուի հետ հետադարձ կապն արդյունավետ ապահովելու նպատակով, դիմումն ուղարկելուց անմիջապես հետո դիմումատուի նույն էլեկտրոնային հասցեին ավտոմատ ուղարկվում է կարճ հաղորդագրություն՝ փաստաթղթերը հաջողությամբ ընդունվելու վերաբերյալ: Փաստաթղթերի անճշտության դեպքում ՊԵԿ աշխատակիցը կապ է հաստատում շահառուի հետ: Կոմիտեն վստահեցնում է, որ բոլոր դիմումներն առանց խնդիրների ստացվում և ժամանակին ուսումնասիրվում են:

Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, ՊԵԿ-ն առաջարկում է դիմումը ներկայացնել այն դեպքում, երբ
1․ առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ ստորագրված և սկանավորված տեղեկանքը կամ քաղվածքը (պարտադիր ստուգել վճարված գումարի ճշտությունը),
2․ գործատուների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի` տվյալ եռամսյակին վերաբերող ամսական հաշվարկները ներկայացված են և վճարված։

Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն կամ փոստային ծառայության միջոցով: Առաջին անգամ ներկայացվող դիմումների և հաճախ տրվող այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ հետևյալ հղմամբ․ https://petekamutner.am/mdNews.aspx?ntname=mdOfficialNews&nid=7214 :

Ստորև ներկայացվում են դիմումների օրինակելի ձևերը և ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները.
1. 2015թ. ապրիլի 2-ի N184-Ն հրամանով սահմանված դիմում
2. 2018թ. ապրիլի 20-ի N278-Ա հրամանով սահմանված դիմում
3. Սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեներ
4. Ցանկ՝ ձեռք բերված կամ կառուցապատվող անշարժ գույքի հասցեին ամրագրված սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեներ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40