Գնահատված վաստակ

26.04.2013 18:31
2287

Համամիտ եմ այն կարծիքին, ըստ որի` կյանքում կան սրբություններ, որոնց առջեւ պետք է գլուխ խոնարհել: Աներկբա, այսպիսի սրբություն կարելի է համարել ուսուցչին, ով մտքի անսպառ գանձերը, հոգու պայծառ լույսերը տալիս է սաներին` երբեք չսպառվելով եւ երբեք չմարելով:

Եղել ես կյանքիս փարոսը անմար,
Հոգուդ գանձերն ես ինձ բաժին հանել,
Իմ դեմ բացել ես աշխարհը արար,
Կյանքի օվկիան ես ինձ ճանապարհել:

Այսպիսի ջերմ, հոգեպարար խոսքերով բացեցին երեկոն Սիսիանի N2 հիմնական դպրոցի աշակերտները` նվիրված երկարամյա մանկավարժներ Լ. Մինասյանին, Ս. Մովսիսյանին, Ն. Հարությունյանին, Դ. Հովհաննիսյանին:

Թախիծը, հուզմունքն ու ուրախությունն էր համակել ներկաներին` դպրոցի մանկավարժական կոլեկտիվին, նրանց, ովքեր հավաքվել էին մեկ անգամ եւս նշելու սիրելի գործընկերների վաստակը, բարձրացնելու, գնահատելու, մեծարելու նրանց տարիների աշխատանքը, ովքեր 40 եւ ավելի տարի անմնացորդ նվիրումով, առանձնակի սիրով ու ջերմությամբ, անհատնում ու անսպառ գիտելիքների պաշարով են զինել հարյուրավոր աշակերտների, ճանապարհել մեծ կյանք այն համոզմամբ, որ նրանք ամենուր բարձր կպահեն հարազատ դպրոցի ու մանկավարժների պատիվը:

Ջերմ, մտերմիկ մթնոլորտը, երգն ու պարը, բարեմաղթանքի, երախտիքի խոսքերը հաջորդում էին միմյանց:

Վաստակած հանգստի անցնելու կապակցությամբ մանկավարժներին քաջառողջություն, հաջողություններ մաղթեց կրթօջախի տնօրեն Հրանտ Ազարումյանը` կրթության գործում հայրենանվեր առաքելության համար բազմավաստակ մանկավարժներին հանձնելով հուշանվերներ:
Հաճախ եմ խորհում` որտեղի՞ց մանկավարժի մեջ այդքան կամք, կորով, համբերություն, ո՞րն է նվիրումի գաղտնիքը, ու հաջորդ պահին ինքս էլ տալիս եմ հարցերիս պատասխանը` սերը, անսահման սերը երեխաների նկատմամբ, վկան` մեր պատվարժան մանկավարժների, մեր նվիրյալների, մեր երախտավորների երկարամյա գործունեությունը:
Հաճելի ու անմոռաց պահ վաստակած բաժանվում ենք միմյանցից` մի տաք ու հաճելի հուշ տանելով մեզ հետ:

Որքան քիչ բան է անհրաժեշտ մարդուն` արժեւորված զգալու ու գնահատված լինելու համար:
Նայում եմ մարդկանց եւ հուզվում նորից,
Բոլորս պիտի գնանք աշխարհից:
Աշնանն են թափվում տերեւներ հին,
Իսկ մարդիկ` բոլոր եղանակներին:

ԷՎԵԼԻՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Սիսիանի N2 հիմնական դպրոցի ուսուցչուհի

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24