Եկատերինա թագուհու ձիանոցը, որը հիմա Հայաստանում բանտ է, փակվելու է

22.02.2019 19:32
1396

Այսօր՝ փետրվարի 22-ին, խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, խոսելով անելիքների մասին, մասնավորապես խոսեց ցմահ դատապարտյալների մասին՝ հայտնելով, որ օրենսդրական նախաձեռնություն կա, որի արդյունքում վերջիններիս թույլ կտրվի պահել այլ դատապարտյալների հետ:

Կառավարության օրակարգում է 3 ՔԿՀ-ի փոփոխություն: Խոսքը վերաբերում է «Գորիս» ՔԿՀ-ին, որը կառուցվել է ցարական Ռուսաստանի ժամանակ և եղել է Եկատերինա թագուհու ձիանոցը: Որոշում կա նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ն տեղափոխելու, ինչպես նաև «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը տեղափոխելու մասին:

Մասնավորապես «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մասով Զեյնալյանը նաև հայտնեց, որ դրա կոյուղու հարցը լուծվել է :

ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի համար հասկանալի չէ՝ եթե «Նուբարաշենը» փակվելու է, ինչու է 270 միլիոն դրամ հատկացվել է վերանորոգման համար: Նախարար Զեյնալյանը նշեց, որ այդ գումարը հատկացվել է ոչ միայն «Նուբարաշենի» համար: Այդ գումարը նախատեսված է մի շարք հաստատություններում ջրահեռացման, ջրամատակարարման, հոսանքի համակարգերը վերանորոգելու համար: Տեղափոխությունը մի քանի տարի տևելու է և մինչև նորը կառուցվի, պայմանները պետք է բարելավվեն:

Արդարադատության նախարարը նշեց, որ նախահաշվարկից մրցույթի արդյունքում հաջողվել է խնայել մոտ 100 միլիոն դրամ, ինչը վերադարձվել է բյուջե:

analitik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40