Եկեղեցին եղել է, կա ու կլինի՝ ի հեճուկս դիվահարված փորապաշտների. Տեր Ահարոն

29.04.2026 20:36
547

Թրքաքարոզ հանրային հեռուստաընկերությունը, որ գոյատեւում է հայ մարդու տրված հարկերի շնորհիվ, փոխարեն հայի ու հայկականության, մեր քրիստոնեական արժեհամակարգի, հային հայ պահած Մայր Եկեղեցու պատմականության ու հոգերփրկչական առաքելության մասին խոսի, քարոզի, զբաղված է դահճին պուպուշ ներկայացնելով, իսկ Քրիստոսահիմն Եկեղեցուն վարկաբեկելով, այս մասին հայտարարել է Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը։

Տեր Հոր խոսքով՝ նման բան միայն հայի թշնամին կաներ։

««Հանրային» կոչվածը միացել է համաքրիստոնեական, հակաեկեղեցական արշավին՝ հակառակ իր հանրային լինելու, հանրային շահը ներկայացնելու առաքելությանը։ 

Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի՝  Ծիծեռնակաբերդ այցելությունը եւ սրբադասված նահատակների բարեխոսական կարգը եթեր չհեռարձակելը արտացոլանքն է այդ հեռուստաընկերության ապազգային, հակահայ, հակաքրիստոնեական գործունեության։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է, կա ու կլինի մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը՝  ի հեճուկս դիվահարված փորապաշտների։

Գենապիղծ ու նզովյալ հայի թշնամիները ինչքան էլ փորձեն Եկեղեցին դուրս մղել հանրային կյանքից, միեւնույն է, աստվածահաստստ Եկեղեցին իր աստվածառաք սուրբ առաքելությունը կիրականացնի ազգայինը, հոգեւորը պահպանելու համար։

Առաքելական Սուրբ Եկեղեցին համայն հայությանը միավորող հոգևոր միակ ու անկրկնելի քրիստոսահաստատ կառույցի լինելիությունը հայի թշնամիների ու անաստվածների համար աչքի փուշ է կարծես, սա պատճառը, որ «Հանրայինի» եթերից զրկեցին Եկեղեցուն, եւ սա ազդակ է հայ մարդու համար, որպեսզի գալիք ընտրություններին ո՛չ ասի ստրկամտությանը, անաստվածությանը, հայատյացությանը...  

Նույն վիճակն է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։  Մի հաստատություն, որն իր առաքելությամբ պետք է կոչված լինի մեր բյուրավոր սուրբ նահատակների հիշատակության ամրոցը լինելուն, այսօր ակնհայտորեն տուրք է տալիս թրքահաճո քաղաքական թեզ ներարկող պատվերներին։ 

Նման  կոպիտ շեղումը բուն առաքելությունից խայտառակում է այնտեղ «աշխատող» անձանց, որոնք պետք է վեր լինեն ցանկացած տեսակի իշխանահաճո, թրքահաճո դրսևորումներից։

Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Նրանց աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը» (Փիլիպ. 4 ; 19),

«Խաչի քարոզությունը կորստյան մատնվածների համար հիմարություն է, իսկ մեզ փրկվածներիս համար, Աստծո զորություն» (Ա Կորնթ. 1; 18)։

«Ուտելիքի համար Աստծու գործը մի՜ քանդիր» (Հռոմ. 14; 20):

«Լալով եմ ասում, որ շատերն ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի խաչին» (Փիլիպ. 3; 18»»,- նշել է Տեր Ահարոնը։

aysor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40