Եկեղեցու դեմ արշավն ագրեսիվ բնույթ ստացավ Կաթողիկոսի հորդորից հետո․ Արշակ սրբազան

01.12.2025 15:18
460

Իսկ ո՞վ ասաց, որ եկեղեցու դեմ արշավը դադարել է. անպայման չի, որ արշավը գործողությունների տեսանելի քայլերի միջոցով իրականացվի, եկեղեցու դեմ այսօրվա իշխանությունների դիրքորոշումը արտահայտվել է ինչպես հրապարակային, այնպես էլ լատենտ, քողարկված։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«2018 թվականից հետո շրջանառվեց մի թեզ, որ եկեղեցու պատմություն առարկան պետք է դուրս բերվի դպրոցից։ Պարզ է, որ այս քայլը ուղղված էր եկեղեցու դեմ, եկեղեցու ազգային արժեքների դեմ։ Երկրորդը, նախընթաց շրջանում ունեինք պրակտիկա, երբ կառավարությանն առընթեր բարեգործական ծրագրերի հանձնաժողով գոյություն ուներ, որտեղ մենք դիմում էինք, մեր տարբեր ծրագրերը ազատվում էին հարկերից։ Այս ոլորտում ևս բազմաթիվ դժվարություններ են ստեղծվել։

Երրորդը, մեր եպիսկոպոսները ունեին դիվանագիտական անձնագրեր, խիստ տարակուսելի էր այդ դիվանագիտական անձնագրերը հավաքեցին։ Հաջորդը, կաթողիկոսի ուղեկցման մեքենայի հետ կապված հարցերն էին։ Այսպես ճղճին որոշ հարցեր, որոնցով անընդհատ փորձում էին հասկացնել տալ, որ եկեղեցին պետք է իր տեղը իբրև թե ճանաչի։

Դրանք շատ ավելի ագրեսիվ բնույթ ստացան վերջին ժամանակներում։ Դա ավելի արտահայտվեց 2020 թվականից հետո, երբ կաթողիկոսի կողմից հորդոր ուղղվեց վարչապետին, որ պետք է թողնի պաշտոնը»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40