ԵԽ-ն արձագանքել է Թագուհի Թովմասյանի գրություններին՝ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ

02.02.2023 12:37
878

Եվրոպայի խորհուրդն արձագանքել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ նամակներին:

Այս մասին տեղեկանում է Թագուհի Թովմասյանի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառումից:

«Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին բազմիցս գրություններ եմ հասցեագրել՝ բարձրաձայնելով մի շարք մտահոգություններ՝ կապված Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումների հետ։

Մարդու իրավունքների առաջատար այս կազմակերպության գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին մասնավորապես ահազանգել եմ Ադրբեջանի խորհրդարանի` մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զ․ Օրուջի կողմից արված հայտարարության մասին՝ միջազգային իրավունքի սուբյեկտ համարվող Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին տիրանալու վերաբերյալ։

Բերձորի միջանցքի արգելափակումից ի վեր գրություններիս առանցքում են եղել Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքով 120 000 արցախահայության մոտ առաջ եկած կենսական կարիքների բավարարման անհրաժեշտությանը, ցուրտ ձմռան պայմաններում Ադրբեջանի կողմից Արցախի գազի և էլեկտրաէներգիայի անջատումներին և առհասարակ Արցախի բնակչության հիմնարար իրավունքների խախտմանը վերաբերող հարցերը։

Հատուկ անդրադարձ եմ կատարել նաև Ադրբեջանի կողմից 19 հայ երեխաներին էմոցիոնալ և հոգեբանական բռնության ենթարկելու անթույլատրելի միջադեպին, որը պետք է դառնա հետաքննության առարկա իրավասու միջազգային օղակների կողմից։

Այս գրությունների կապակցությամբ ԵԽ գլխավոր քարտուղարի և գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն պրն․ Միրոսլավ Պապայից ստացել եմ պատասխան նամակներ, որոնց համաձայն՝

ԵԽ-ն շարունակելու է իր իրավասությունների շրջանակում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության ջանքերին,

հղում անելով հունվարի 19-ին Նախարարների կոմիտեի Իսլանդական նախագահության հայտարարությանը՝ Լաչինի (Բերձոր) միջանցքի շուրջ հումանիտար իրավիճակի կապակցությամբ, ներկայացվում է հավաստիացում, որ ԵԽ գլխավոր քարտուղարը կշարունակի ուշադիր հետևել իրադրությանը,

ԵԽ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնում և ընդգծում լարվածության սրումից խուսափելու անհրաժեշտությունը»,- գրել է ԱԺ պատգամավորը՝ շնորհակալություն հայտնելով ԵԽ գլխավոր քարտուղարի և գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակին՝ իր հրատապ գրություններին արձագանքելու համար։

«Ֆեյսբուք»-ի գրառման մեջ Թագուհի Թովմասյանը ևս մեկ անգամ ընդգծել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը կանխելուն միտված գործուն քայլերի անհրաժեշտությունը:

«Դատապարտումները քիչ են, անհրաժեշտ են պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ»,- ընդգծել է նա:

https://artsakhpress.am/

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08