ԵԽ նախագահը շեշտել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման կարևորությունը. Միշելի հայտարարությունը՝ եռակողմ հանդիպումից հետո

31.08.2022 21:33
1194

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպմանը շեշտել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման կարևորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելի արած մամուլի հայտարարությունում:

«Ինչպես պայմանավորվել էինք մայիսին մեր վերջին հանդիպմանը, ես այսօր հյուրընկալել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Սա մեր չորրորդ քննարկումն էր այս ձևաչափով։ Մեր քննարկումները կենտրոնացած էին Հարավային Կովկասի վերջին զարգացումների և ԵՄ-ի ու 2 երկրների հարաբերությունների ուղղությամբ»,-նշել է Միշելը:

ԵԽ նախագահի գնահատմամբ՝ իրենց քննարկումները եղել են բաց և արդյունավետ, այսպիսով նա իր շնորհակալությունն է  հայտնել երկու երկրների ղեկավարներին:

Միշելը նաև նշել է. «Այսօր մենք համաձայն ենք ակտիվացնել բովանդակային աշխատանքը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ և հանձնարարել ենք արտգործնախարարներին հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու տեքստերի նախագծերի վրա»:

ԵԽ նախագահը հայտնել է, որ մանրամասն քննարկում են ունեցել նաև հումանիտար հարցերի՝ այդ թվում՝ ականազերծման, գերեվարվածների և անհետ կորածների ճակատագրի շուրջ։ «Նախագահ Միշելը Ադրբեջանին ընդգծել է հայ գերեվարվածների հետագա ազատ արձակման կարևորությունը։ ԵՄ-ն կշարունակի զբաղվել այս հարցերով»,-ասված է հայտարարությունում:

Շառլ Միշելը հայտարարությունում անդրադարձել է նաև սահմանազատման հարցերին՝ նշելով՝ քննարկել են, թե ինչպես լավագույնս ապահովել կայուն իրավիճակ: «Մենք պայմանավորվեցինք, որ սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերին Բրյուսելում»,- նշել է ԵԽ նախագահը:

Եռակողմ հանդիպմանը քննարկվել է նաև տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը. «Ես կցանկանայի ընդգծել, որ կարևոր է երկու կողմերի բնակչությանը պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության»:

Միշելն այս առումով կարևորել է հանրային ուղերձները՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է հետագայում էլ ուժեղացնել իր աջակցությունը երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատմանը: ԵՄ-ն նաև կշարունակի ջանքեր գործադրել տնտեսական զարգացման համար՝ ի շահ երկու երկրների և դրանց բնակչության:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել եռակողմ այդ ձևաչափով կրկին հանդիպել մինչև նոյեմբերի վերջ։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10