Սասուն Միքայելյան․ «Թուրքը մեր թշնամին է»…

16.04.2021 12:53
1836

Ապրիլի 16-ին Կապանում տեղի ունեցավ պատանի երկրապահների երդմնակալության արարողությունը։ Պատանիներին ԵԿՄ շարքերն ընդունելու եւ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից մի խումբ  ազատամարտիկների պարգեւատրելու էր եկել ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Արարողակարգի մի հատվածում մենք  ճեպազրույց ունեցանք Սասուն Միքայելյանի հետ:

-Պարոն Միքայելյան, նախ՝ ողջունում ենք այսօրվա միջոցառումը, պատանիների երդմնակալությունը մի նոր  Նժդեհ կամ Վազգեն ունենալու հույս է․․․

-Շնորհակալ եմ, ես էլ ողջունում եմ բոլոր սյունեցիներին, նրանք դարեր ի վեր երկիր են պահել։

-Պարոն Միքայելյան, քաղաքական թիմը, որին անդամակցում եք դուք, վերջերս թուրքի հետ ինչ-որ հարաբերություններից է խոսում, ի՞նչ եք կարծում, մենք կարող ենք թուրքի հետ բարեկամանալ։

-Ո՛չ, թուրքը մեր թշնամին է, նա ոչ մի հայի բարեկամ չի կարող լինել։ Թուրքը ցեղասպանություն է իրագործել եւ առ այսօր չի ընդունել իր մեղքը։ Իսկ հարաբերություններ՝ տնտեսական, կարող են լինել։

- Բայց արդյո՞ք տնտեսական հարաբերություններ կարելի է ունենալ թշնամի պետության հետ:

-Ես քաղաքականության, տնտեսական հարաբերություններից ու նման բաներից չեմ խոսում, ասում եմ՝ թուրքը մեր, իմ պապերի, հենց իմ թշնամին է եւ վերջ։

Հ․Գ․

Մեր՝ «Կարո՞ղ ենք արձանագրել, որ ձեր քաղաքական թիմի հետ համաձայն չեք՝ թուրքերի հետ համագործակցելու հարցում» հարցադրմանը Սասուն Միքայելյանը չպատասխանեց՝ հարցը սադրանք ու շանտաժ համարելով։

 

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40