Մանդատները վերցնելու կամ դրանցից հրաժարվելու հարցը քննարկելը, կարծում եմ, ժամանակավրեպ է. Ղազինյան

09.06.2026 16:22
376

Մանդատները վերցնելու կամ դրանցից հրաժարվելու հարցը քննարկելը, կարծում եմ, ժամանակավրեպ է, գրել է նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Ներկայումս շատ դժվար է ասել, թե որն է ճիշտ, կախված է մեծ թվով գործոններից և հողի վրա ստեղծված իրավիճակից:

Իրավիճակը փոխվում է ամեն ժամ, այսօր շատերի կարծիքով ճիշտ է հրաժարվելը, վաղը կամ մյուս օրը կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ մանդատները վերցնելուց 2 ամիս հետո իշխող ՔՊ-ն կորցնի ԱԺ-ում կայուն մեծամասնությունը և նշանակված վարչապետն օրենքի ուժով հրաժարական ներկայացնի:

Ասօրվա իրավիճակը համեմատելի չէ 2021թ իրավիճակի հետ, տրամագծորեն տարբերվում է և խորհրդարան անցած ուժերի հարաբերակցությունը, և ընտրությունների` իրեն «հաղթած» հռչակած ուժի և ընտրությունների լեգիտիմությունը (տոտալ կեղծված լինելը), և տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական իրավիճակը:

Ի տարբերություն մեր շատ ազնիվ, հայրենասեր ու էմոցիոնալ հայրենակիցների, քաղաքական ուժերի առաջնորդներն իրավունք չունեն որոշումներն ընդունել զգացմունքների ազդեցության ներքո, անհրաժեշտ է սառը և ռացիոնալ հաշվարկ, հնարավոր սցենարների մշակում, ռիսկերի և հնարավորությունների ադեկվատ գնահատում:

Նրանք իրենց որոշումներում կրում են ահռելի մեծ պատասխանատվություն ինչպես մեր հայրենիքի, այնպես էլ ձեզնից յուրաքանչյուրի առջև:

Այնպես որ, պետք է զսպել էմոցիաները, զինվել համբերությամբ, վստահել ձեր կողմից տրված ձայներով խորհրդարան անցած ուժերին և սպասել առաջնորդների հրահանգներին»:

Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի

31.10.2026 15:21

Թեհրանը TRIPP-ի շուրջ լուրջ մտահոգություններ ունի, բայց վստահում է ՀՀ իշխանությանը. Իրանի դեսպան

31.10.2026 14:52

Մելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվել

30.10.2026 23:53

Արծվիկ Մինասյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ԱԺ ընդդիմության միասնական թեկնածու

30.10.2026 19:04

Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով

30.10.2026 17:27

Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան

30.10.2026 17:01

«Արևմտյան Ադրբեջանի» հորինված քարտեզի վտանգը «կախված» է պատմաբանների գլխին. ի՞նչ է կատարվում ԳԱԱ պատմության ինստիտուտում

30.10.2026 16:03

ԱԼՅՈՇԱ ԽՈՍՐՈՎՅԱՆԸ Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված է 20 տարվա ազատազրկման

30.10.2026 15:41

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ

30.10.2026 14:28

Եվրոպայում գազի գինը գերազանցեց 1160 դոլարը 1000 խորանարդ մետրի համար

30.10.2026 14:09

Ալիևը հանկարծ որոշել է մեծ եղբորն իր տեղը ցույց տալ․ ադրբեջանագետ

30.10.2026 14:07

«Նրանք պատանդներ են և պետք է ազատ արձակվեն անհապաղ»․ ՀԴԿԽ-ի զեկույցը՝ Բաքվում պահվող 20 հայերի մասին

30.10.2026 12:27